Աշխատանք Արմավիրի զարգացման կենտրոնում
Աղբյուրը ՝ Արմավիրի զարգացման կենտրոն
Անվանումը՝ Հակակոռուպցիոն գործիքի փորձագետ
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք․Արմավիր
Աշխատանքի տևողությունը՝ մշտադիտարկման գործիքի տեխնիկական առաջադրանքի համար՝ 1 ամիս, շարունակությունը՝ ըստ կարիքի
Նկարագրություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) շրջանակներում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, իրականացնում է «Ապագան այսօր․ կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում՝ Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու համար» ծրագիրը, որը սկսվել է 2021թ․-ի հունվարի 1-ից՝ 12 ամիս տևողությամբ: Հակակոռուպցիոն գործիքի համաստեղծման համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող փորձագետի:
Աշխատանքային պարտականությունները.
- 2019-20թթ-ի ՀՀ պետական բյուջեների ուսումնասիրությանը ծանոթացում և դրա վերաբերյալ մշտադիտարկող փորձագետին կարծիքի ներկայացում՝ ըստ հայտնաբերված հարցերի և բացերի։
- Վերլուծության արդյունքում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և այլ կարիքների հիման վրա հակակոռուպցիոն օֆլայն գործիքի ստեղծում՝ մասնակցային մշտադիտարկման համար։
- Առցանց մշտադիտարկման գործիքի տեխնիկական առաջադրանքի պատրաստում և դրա ֆունկցիոնալության նկարագրի/նախագծի մշակում։
- Աջակցություն մշտադիտարկման առցանց գործիքի համաստեղծմանը։
- Առցանց գործիքի համաստեղծման գործընթացի կազմակերպում և ֆասիլիտացիա՝ համապատասխան թիմի և շահագրգիռ կողմերի հետ։
- Ստեղծված գործիքի, դրա օգտագործման վերաբերյալ խորհրդատվություն, դասընթացի իրականացում։
Պահանջվող որակավորում և հմտություններ․
- Բարձրագույն կրթություն՝ սոցիոլոգիայի, իրավաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ համանման ոլորտներում, կամ վերապատրաստում։
- Տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիոլոգիայի, հակակոռուպցիոն և այլ համանման ոլորտներին առնչվող առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
- Ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ, քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու փորձառություն։
- Հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և էլեկտրոնային գործիքների մշակման փորձառություն։
- Գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց հմտություններ։
- Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է։
- Համակարգչային գիտելիքներ։
- Թիմային աշխատանքի կարողություններ։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. ապրիլի 15-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում, նշել «Հակակոռուպցիոն գործիքի փորձագետ»:
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է հզորացնել համայնքները, որպեսզի գործեն բարեվարքությամբ և պահանջեն բարեվարքություն՝ ակտիվորեն մասնակցելով ու հզորացնելով համագործակցային ջանքերը՝ մարտահրավերներին դիմակայելու։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կառավարության գործողությունները կլինեն ավելի բաց և հաշվետու, կառավարությունը կդառնա առավել պատասխանատու քաղաքացիների կարիքների ու ակնկալիքների նկատմամբ։ Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է առցանց գործիք, որի օգնությամբ մշտադիտարկում է իրականացվելու՝ ուսումնասիրելու համար 2020թ-ի մարտահրավերներին դիմակայելու պետության ջանքերը, ծրագրերը։
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում: