Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 20 հունիսի, 2019
Աշխատանքի հայտարարություն․ Ծրագրի համակարգող
Աշխատանքի հայտարարություն. Ծրագրի համակարգող
Աշխատանքի մեկնարկը՝ օգոստոսի 1
Դրույք՝ լրիվ։
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը փնտրում է ծրագրի համակարգող։ Ծրագրի նպատակն է քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի միջև երկխոսության հաստատումը և քաղաքական պրոցեսներին՝ հասարակության լայն շերտերի ներգրավվումը։
Պարտականությունները․
- Ծրագրի բոլոր կոմպոնենտների ժամանակին և անխափան իրականացում։
- Քննարկումների պլանավորման և ընթացիկ աշխատանքներ՝ ծրագրերի կազմում, բանակցություններ գործընկերների և հյուրերի հետ։
- Ծրագրի բովադակային և լոգիստիկ հատվածների կազմակերպում։
- Տարբեր քաղաքական և քաղաքացիական միավորումների, մարմինների և գործիչների հետ կապերի հաստատում՝ համագործակցության հնարավորության ստեղծում։
- Մարզային քաղաքացիական խմբերի հետ կապերի հաստատում՝ ընթացիկ և հետագա համագործակցության համար։
- Նամակագրություն գործընկերների, խոսնակների և հյուրերի հետ։
- Տարբեր հանդիպումների, քննակուների և կոնֆերանսների ժամանակ կազմակերպության ներկայացում։
- Այլ աշխատանքի հետ համատեղելի չէ։
Ծրագրի համակարգողը աշխատում է ծրագրերի ղեկավարի հետ։
Պանահջվող որակավորումներն և հմտությունները․
- Բարձրագույն կրթություն քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության կամ այլ հարակից ոլորտներում:
- Մեծ հետաքրքրվածություն քաղաքականությամբ՝ քաղաքական ընթացիկ պրոցեսների և իրադրության տիրապետում։
- Այս ոլորտում աշխատանքային փորձը (աշխատանք/փորձաշրջան/կամավորություն) ցանկալի է։
- Հաղորդակցության և բանակցություններ վարելու հմտություններ։
- Անգլերենի իմացություն՝ գրավոր և բանավոր։
- Համակարգչային հմտություննր՝ (MS Office: WORD, EXCEL, PowerPoint), E-mail:
Դիմելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսգրականը (CV) և մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլ.հասցեին մինչև հուլիսի 1-ը: Համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։