Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 03 հոկտեմբերի, 2021
Աշխատանքի հնարավորություն «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի կողմից․ Մեդիա ծրագրի օգնական
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» փնտրում է Մեդիա նախագծի օգնականի՝ կազմակերպության Խիրատ Մեդիա հարթակում աշխատելու համար։
Աշխատանքային պարտականությունները`
- Մեդիա հարթակի խմբագրի հետ միասին հետևել, որ հարթակի աշխատանքը կազմակերպվի ըստ նախապես մշակված ռազմավարության,
- Կապեր հաստատել մեդիա ոլորտի գործընկերների հետ՝ մեդիա հարթակի լսարանի ավելացման և հեղինակության բարձրացման նպատակով,
- Աջակցել ծրագրի թիմին օպերացիոն մակարդակում
- Կազմել և վերահսկել ծրագրի թիմի հաճախելիությունը և KPI-ների միջոցով չափել նրանց արդյունավետությունը և պարբերաբար ներկայացնել զեկույցներ ծրագրի ղեկավարին,
- Զբաղվել մեդիա հարթակի զարգացմամբ և ֆոնդհայթայթմամբ,
- Ֆինանսական պատասխատուի հետ միասին պատրաստել զեկույցներ ծրագրի կատարման վերաբերյալ և դրանք ներկայացնել շահակիցներին,
- Կատարել ծրագրով նախատեսված դասընթացների և այլ միջոցառումների պլանավորման, իրականացման և վերահսկման աշխատանքներ:
Պահանջվող գիտելիքները, ունակությունները, հմտությունները՝
- Բարձրագույն կրթություն Իրավունքի, Հանրային կառավարման ոլորտներում
- Աշխատանքային փորձ շահույթ չհետապնդող կազմակերպություններում,
- Զգայունությունը ազգային փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ, ազգային փոքրամասնությունների հետ աշխատելու
փորձը և ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին գիտելիքները կդիտվեն որպես առավելություն,
- Մեդիայի հետ աշխատանքը կդիտվի որպես առավելություն,
- Անգլերենի, հայերենի գերազանց իմացություն: Եզդիերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքի տևողությունը՝ 1 տարի։ Աշխատանքն ամբողջական դրույքով է:
Դիմելու համար ուղարկեք ձեր CV-ները (ինքնակենսագրական) և մոտիվացիոն նամակը [email protected] էլ․հասցեին։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2018թ․-ին։ Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ուղղված եզդիների իրավունքների պաշտպանությանը, եզդիական մշակույթի և ինքնության պահպանմանը, եզդի երիտասարդների հզորացմանը և այլն։
Խիրատը Մեդիան կազմակերպության առանցքային մեդիա նախագիծն է, որը ունեցել է և ունի կարևոր առաքելություն՝ եզդիներին վերաբերվող թեմաների լուսաբանման և ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերվող տեղեկատվության տարածման ուղղությամբ։
Աշխատանք