Հրավիրող կազմակերպություն․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Պաշտոնի անվանում․ Մշտադիտարկման և գնահատման մասնագետ
Պայմանագիր․ Աշխատանքային/ամբողջ դրույք
Աշխատանքի վայր․ Երևան, ըստ անհրաժեշտության այցելում է ծրագրերի իրականացման վայրեր
Ենթակա է․ Ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարին
Աշխատանքի նկարագրություն․
Աշխատելով Ծրագրերի և արտաքին կապերի ղեկավարի հսկողության ներքո՝ մշտադիտարկման և գնահատման մասնագետը պետք է մշակի և տրամադրի ծրագրերի պատասխանատուներին մշտադիտարկման և գնահատման պլաններ բոլոր ոլորտների ծրագրերի համար և սատարի նրանց կազմակերպության մշտադիտարկման և գնահատման ռազմավարության իրականացման գործում, այդ թվում՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվություն։
Պարտականություններ․
• Մշակել կազմակերպության բոլոր ծրագրերի և նախագծերի մշտադիտարկման և գնահատման համար անհրաժեշտ գործիքակազմն ու միջոցները, կազմել մշտադիտարկման և գնահատման ձևաթղթերը,
• Աջակցել ծրագրային թիմին որոշել առաջնայնությունները, կարիքները և ցուցիչները, իրականացման հնարավոր խնդիրները և առաջարկել համապատասխան ռազմավարություն դրանց լուծման և հաղթահարման ուղղությամբ,
• Սերտորեն աշխատել ծրագրային թիմի և ծրագրերի ղեկավարության հետ մշակելու մի շարք ցուցիչներ, որոնց միջոցով կչափվի ծրագրի արդյունավետությունը,
• Աջակցել ծրագրային թիմին որոշելու ծրագրերի թիրախները,
• Ստեղծել հաշվետվության կանոնավոր համակարգ ծրագրերի համակարգողների միջև,
• Հետևել և հավաքագրել տվյալներ ցուցիչների և ծրագրերի համակարգողների հաշվետվությունների վերաբերյալ,
• Այցելել ծրագրերի իրականացման վայրեր,
• Մուտքագրել տվյալներ կազմակերպության ծրագրային և որոնողական այլ համակարգերում,
• Վերլուծել տվյալները և ներկայացնել ծրագրային հաշվետվություն ըստ պահանջի՝ ամսական և եռամսյակային կտրվածքով,
• Ծրագրային թիմին տրամադրել տեխնիկական աջակցություն մշտադիտարկման և գնահատման հարցում և փաստերի վրա հիմնված խորհուրդներ,
• Մասնակցել ծրագրերի շուրջ որոշումների կայացմանը և ռազմավարության պլանավորմանը, ինչպես նաև ծրագրի բյուջեի մշակմանն ու դրամահավաքի ձևի որոշման գործընթացներին,
• Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։
Անհրաժեշտ որակավորում և հմտություններ․
• Բարձրագույն կրթություն, նախընտրելի է սոցիալական գիտությունների, միջազգային գործընթացների կամ այլ հարակից ոլորտում՝ հաշվապահության կամ ֆինանսների ուղղվածությամբ,
• Երեք տարուց ավել աշխատանքային փորձ մշտադիտարկման և գնահատման, դրամաշնորհային ծրագրերում (դրամաշնորհների ֆինանսական կառավարում, ֆինանսներ, հաշվապահություն և/կամ աուդիտ),
• Մշտադիտարկման և գնահատման մեթոդների՝ այդ թվում քանակական և որակական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության խորը իմացություն,
• Ծրագրի արդյունավետությանը հետևելու նպատակով մշտադիտարկման և գնահատման համակարգի ստեղծման և օգտագործման փորձ,
• Վերլուծելու, հաղորդակցման, խնդիրների լուծման, թիմային աշխատանքի և ղեկավարման գերազանց հմտություններ,
• Անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր փայլուն տիրապետում,
• Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel և այլ տվյալների բազայի ծրագրեր,
• Բարդ/համալիր դրամաշնորհների ֆինանսավորման պահանջները, ներկայացումը և բյուջեի կանխատեսումները մեկնաբանելու ունակություն։
Դիմելու ընթացակարգը․ Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին և վստահ եք, որ Ձեր գիտելիքներն ու փորձառությունը համապատասխանում են նշված պաշտոնին, խնդրում ենք ուղարկել Ձեր մանրամասն ինքնակենսագրությունը /CV/ և Ձեր փորձի վերաբերյալ համառոտ նկարագիրը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել “Monitoring and Evaluation Expert– անուն ու ազգանուն”.
Դիմումների վերջնաժամկետ: 2019թ․ ապրիլի 17
Հայաստան հիմնադրամի մասին․ Կազմակերպությունը հիմնվել է 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով։ Հիմնադրամը եզակի մի կառույց է, որի առաքելությունն է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայերին և նրանց համատեղ ջանքերն ուղղել հայրենիքի դժվարությունների հաղթահարմանը և Հայաստանի ու Արցախի կայուն զարգացմանը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։ Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, ֆինանսապես անապահով ընտանիքների ուսանողներ: Մշտապես Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են արվեստի եւ գիտության հայ գործիչներն ու հատկապես երիտասարդ ստեղծագործողները: Տարվա հիմնական խոշոր ծրագրերին զուգահեռ Հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացնում է բարերաների կողմից ընտրված նպատակային ծրագրեր, ինչպես նաև նախաձեռնություններ իր հիմնական զարգացման ծրագրերի շրջանակներում։
Ավելացված է նոր հնարավորություն` «Granting Opportunity by CirculUP!: CSO Grants to Promote Circular Economy Awareness» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Request for Applications by the Armenian Integrity Project: Empowering CSOs for Participatory Anti-Corruption Policy Formation» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Դասընթացի հրավեր․ Կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում թեմայով» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications by ERIM (Equal Rights & Independent Media) for Armenian Civil Society and Independent Media» Տեսնել ավելին
Ավելացված է նորություն` «Gevorg Ter-Gabrielyan on Literature and Ethics: A Talk on Boon TV (in Armenian)» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «EPF Announces Call for Annual Media Award 2023-2024» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Granting Opportunity for CSOs from STRIVE: Positive Media Literacy Projects» Տեսնել ավելին