Դարձիր Ռեստարտ Գյումրիի անդամ
Աղբյուրը՝ www.facebook.com
Ռեստարտ Գյումրի ուսանողական - քաղաքացիական նախաձեռնությունը համալրում է իր շարքերը։
Եթե դու ապրում ես Շիրակի մարզում, սովորում ես կամ արդեն ավարտել ես համալսարանը և մտահոգված ես քո համայնքի կրթական ու հատկապես բուհերում տիրող իրավիճակի խնդիրներով, ուզում ես դրական փոփոխություններ բերել Շիրակի մարզի կրթական համակարգում, ու քաղաքացիական - երիտասարդական կյանքում, ապա լրացրու հայտը և դարձիր Ռեստարտ Գյումրի նախաձեռնության անդամ։
Ռեստարտ Գյումրի նախաձեռնության նպատակն է նպաստել հանրային կարծիքի իշխանավորմանը, խթանել ուսանողների և երիտասարդների մասնակցությանը որոշումների կայացման գործընթացում, ապահովել բարենպաստ պայմաններ կրթական հիմնադրամի բաց, հաշվետու ու թափանցիկ աշխատանքի իրականացման համար։ Նախաձեռնությունը ստեղծում է հավասարության հարթակ, որտեղ կրթական հաստատությունը կառավարվում է հորիզոնական և առանց աստիճանակարգային մոտեցումների։
Եթե դու ցանկություն ունես քո ներդրումն ունենալ այս գործընթացում քո, քո ընկերների և հետագա սերունդների համար, ապա միացիր մեզ ու օգնիր, որպեսզի միասին կատարենք մեր գործը՝ կրթական, ստեղծագործ ու ազատ ինքնարտահայտմանն ուղղված բարեփոխումների գործընթացին:
! Դիմելու վերջնաժամկետ՝ մինչև հուլիսի 20-ը ներառյալ։
Հայտերը լրացնել՝ այստեղ։