«Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) քարտուղարությունը ընդունում է «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ եւ ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:
Ծրագրով նախատեսվում են հայ եւ գերմանացի երիտասարդ լրագրողների ճանաչողական փոխայցեր Բեռլին (2019թ․հոկտեմբերին) եւ Երեւան (2019թ․նոյեմբերին), մասնակից լրագրողների հոդվածների (անգլերեն լեզվով) հրապարակում ՔՀՖ ՀԱՊ կայքում եւ այլ մեդիա հարթակներում:
Ծրագրի նպատակը Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, քաղաքացիական հասարակությունների համագործակցության, միջմշակութային կապերի, ազատ եւ որակյալ լրագրության խթանումն է:
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի կամ միջազգային ԶԼՄ-ներում առնվազն 3 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչեւ 39 տարեկան լրագրողներ:
Մասնակցության համար խնդրում ենք ուղարկել՝
- ինքնակենսագրություն (CV)` անգլերեն,
- հետաքրքրվածության նամակ (անգլերեն, առնվազն 500 նիշ),
- նախատեսվող հետազոտության կամ հոդված(ներ)ի կարճ նկարագրություն՝ թեման, նպատակը եւ Բեռլինում հավանական զրուցակիցների շրջանակը (անգլերեն, 300-350 նիշ),
- երաշխավորագիր լրատվամիջոցի ղեկավարից:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 27-ը:
Հայտերը խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, որպես թեմա (Subject) նշելով` Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում:
Մասնակիցների ընտրությունը կատարելու է ՔՀՖ ՀԱՊ քարտուղարությունը` ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեդիա ենթախմբում ներկայացված կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected]; [email protected] էլեկտրոնային հասցեներով: