Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիտարկումները
Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով մեր երկրում ներկա իրավիճակը, մենք հետաձգում ենք ս.թ. հուլիսի 18-ին պլանավորված «Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում. Քաղաքացիական հասարակության դիտարկումները» խորագրով հանրային միջոցառումը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Սկզբնաղբյուր՝ www.osf.am
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիտարկումները» խորագրով հանրային քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 18-ին, ժամը` 09:45-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց գնահատականները ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկությունները, որոնք ուղղված են արդյունավետ և հաշվետու ծրագրի մշակմանը 2017-2020թթ. համար:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Հատուկ քննչական ծառայության, Ոստիկանության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, Դատարանների, ԱՆ Քրեակատարողական վարչության, պետական այլ կառույցների և գերատեսչությունների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. հուլիսի 15-ը, ժամը 16:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Նախնական օրակարգը կգտնեք այստեղ:
Միջոցառման ՖԲ էջ՝ https://www.facebook.com/events/1748821945358253/