«Կանանց հիմնախնդիրները մարզերում» աշնանային դպրոց
«Կանանց հիմնախնդիրները մարզերում» ծրագրի աշնանային դպրոցի մասնակցության հայտադիմումը այժմ բաց է Գեղարքունիքի մարզի բնակիչների համար:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Գեղարքունիքի մարզում բնակվող՝ 20-40 տարեկան երիտասարդ ԿԱՆԱՅՔ և ՏՂԱՄԱՐԴԻԿ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 22ը :
Ծրագիրը կոչված է նպաստել մարզերում կանանց իրավունքների պաշտպանությանն ու կանանց խնդիրների լուծմանը՝ տեղաբնակ երիտասարդ կանանց և տղամարդկանց՝ մարդու իրավունքների և կանանց իրավունքների մասին տեղեկացվածության բարձրացման, նրանց միջև երկխոսության և համագործակցության խթանման միջոցով:
Դասընթացները տեղի են ունենալու նոյեմբերի 27,28,29 -ին և դեկտեմբերի 4ին և 5ին Գավառ քաղաքում:
Դասընթացների առաջին եռօրյակի նպատակն է մասնակիցներին տալ գիտելիք մարդու իրավունքների, կանանց իրավունքների, գենդերային հավասարության, սեռական բռնության, ընտանեկան բռնության և կանանց մի շարք այլ հիմնախնդիրների մասին: Դասընթացների երկրորդ շարքի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրելու են իրենց համայնքների կարիքների գնահատման և վեր հանման, համայնքային համախմբման, կանանց խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությունների և ծրագրերի մշակման և իրականացման համար անհրաժեշտ գործիքներ և մեթոդներ:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://soundcloud.com/women-s-voice/interview-with-anahit-simonyan
Աշնանային դպրոցի հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝ https://docs.google.com/forms/d/1So28sYjYmsAHIuXu4zUKdvIayml4STjoYCKMGqmv3p0/edit
Ծրագրի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ծրագրի ղեկավար Անահիտ Սիմոնյանի հետ՝ զանգահարելով 095 76 27 17 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ. փոստին: