Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 17 հունիսի, 2019
‹‹Կենտրոն Կանաչապատում›› ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում աշխատակիցների
Աղբյուրը՝ www.facebook.com
‹‹Կենտրոն Կանաչապատում›› ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում աշխատակիցների՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
- Բենզասղոցավարներ՝ ծառերի սանիտարական էտ և հատում իրականացնելու, ծառերի և թփերի կոճղաշիվերը կտրելու, ձևավորելու, երիտասարդացնելու համար: Նախատեսվող դրույքաչափը՝ 130 հազար դրամ:
- Ծառերի սրսկում իրականացնող մասնագետներ՝ ծառերի և թփերի խնամքն ու բուժումը համապատասխան պատվաստանյութերով և թունաքիմիկատներով ապահովելու նպատակով: Նախաստեսվող դրույքաչափը՝ 96 հազար դրամ:
- Բանվորներ՝ տարածքի ոռոգումը ավտոմեքենայով (ցիստերն) և ռետինե խողովակով իրականացնելու, չորացած ճյուղերից, տերևներից (չորուկ) և աղբից տեղանքը մաքրելու, կրապատման, քաղհանի, հողի փխրեցման և այլ աշխատանքներ իրականացնելու համար: Դրույքաչափը՝ 96 հազար դրամ:
- Գյուղատնտեսներ՝ նախատեսվող տարածքում գյուղատնտեսական բնույթի աշխատանքները համակարգելու, անձնակազմի ամենօրյա աշխատանքը կազմակերպելու, ցուցումներ տալու և գրագետ կանաչապատում իրականացնելու նպատակով: Դրույքաչափը՝ 116 հազար դրամ:
- Սիզաքաղի մասնագետ՝ խոտի հունձը ժամանակին և գրագետ ապահովելու նպատակով: Դրույքաչափը՝ 120 հազար դրամ:
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-17:00, շաբաթ օրերին՝ 09:00-15:00։ Համապատասխան աշխատանքային փորձ և որակավորում ունեցող թեկանածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել 010 542338 հեռախոսահամարով:
Աշխատանք