«Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի դասընթացը Եղեգնաձորում
2016 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով կանցկացնի դասընթաց` Եղեգնաձոր քաղաքում:
Դասընթացը նախատեսված է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և հարակից համայնքներում գործող ՀԿ-ների, խոցելի խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին: Նրանք կտեղեկանան խտրականության հասկացությանը և տեսակներին, ինչպես նաև խտրականության արգելքին վերաբերող միջազգային և ներպետական փաստաթղթերին:
Դասընթացը կվարեն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Վայոց Ձորի մարզում՝ մարզային համակարգող Երանուհի Մանուկյանը: Ցանկացողները կարող են դիմել Երանուհի Մանուկյանին` հետևյալ հեռախոսահամարով` 094 515005 կամ էլեկտրոնային հասցեով` [email protected]:
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Սկզբնաղբյուրը՝ www.armhels.com