Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 02 հունիսի, 2020
«ԿՈՂԲ» հիմնադրամը հրավիրում է Ձեզ մասնակցելու տեսախաղի մշակման, ներդրման և սպասարկման նպատակով հայտարարվող բաց մրցույթին
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն բաց մրցույթն (այսուհետ՝ Մրցույթ) հայտարարվում է 10 (տաս) տարեկանից բարձր երեխաների համար տեսախաղի մշակման, ներդրման և հետագա սպասարկման (այսուհետ՝ Տեսախաղ) նպատակով:
- Մրցույթը կազմակերպվում է «Կողբ» հիմնադրամի (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից:
- Մրցույթի յուրաքանչյուր փուլին մասնակցության համար անհրաժեշտ է Կազմակերպչին ներկայացնել սույն Կանոնների 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխներում սահմանված փաստաթղթերը (այսուհետ՝ Մրցութային փաթեթ):
- Մրցութային փաթեթները գնահատվում և Մրցույթի հաղթողը որոշվում է այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով):
- Մրցութային փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով: Մրցութային փաթեթում ներառված փաստաթղթերը ներկայացվում են հայերեն կամ անգլերեն լեզուներով:
- Մրցութային փաթեթներն ընդունվում են Մրցույթի յուրաքանչյուր փուլի համար սույն Կանոնների 2-րդ գլխում սահմանված ժամկետներում:
- Լրացուցիչ տեղեկությունների համար Մրցույթի հայտատուները (այսուհետ` Մասնակիցներ) կարող են դիմել Կազմակերպչին՝ հետևյալ կոնտակտային տվյալներով: Հեռախոս: (+374 95) 48-37-01; (+374 99) 26-37-17,Էլ. փոստ՝ [email protected]
- Մրցութային փաթեթների պատրաստման և ներկայացման նպատակով ծախսերը կրում են Մասնակիցները և չեն կարող Կազմակերպչից պահանջել դրանց որևէ փոխհատուցում:
- Մինչև Մրցութային փաթեթների ներկայացման համար սահմանված ժամկետների ավարտը Կազմակերպիչն իրավասու է սեփական նախաձեռնությամբ փոփոխություններ կատարել Մրցույթի պայմաններում, սակայն միայն որոշ դրույթները բացատրելու և պարզաբանելու նպատակով: Նման փոփոխությունները կհրապարակվեն նույն եղանակով, ինչ Մրցույթը, իսկ հնարավորության դեպքում Մասնակիցները կտեղեկացվեն նաև էլեկտրոնային նամակի միջոցով:
- Մրցույթը բաղկացած է 2 (երկու) փուլից:
- Երկրորդ փուլում՝ ընտրված Մասնակիցներից պահանջվում է ներկայացնել 5-րդ և 6-րդ գլուխներում սահմանված փաստաթղթերն ու ֆինանսական առաջարկը, որոնց ուսումնասիրության և գնահատման արդյունքում Մրցութային Հանձնաժողովն ընտրում է Մրցույթի հաղթող Մասնակցին:
- Առաջին փուլում սույն Կանոնների 4-րդ գլխում սահմանված փաստաթղթերը ներկայացրած Մասնակիցներից Կազմակերպիչն ընտրում է առնվազն 2 (երկու) Մասնակցի, որոնք իրավունք ենք ստանում մասնակցել Մրցույթի երկրորդ փուլին:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: