Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների գնահատման հարցում
2015թ. նոյեմբերի 26, Երևան – Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների աջակցության և կարողությունների հզորացման» (STRONG CSOs) ծրագիրը հրավիրում է քաղաքացիական հասարակության բոլոր հետաքրքրված կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունների գնահատման հարցմանը:
Հարցումը ծրագրի շրջանակներում իրականացվող ՔՀԿ-ների կարիքների և բացերի լայնածավալ գնահատման մաս է կազմում: Հարցման միջոցով ստացված արդյունքները թույլ կտան պատկերացում կազմել ՔՀԿ-ների կարիքների և բացերի վերաբերյալ և կօգտագործվեն որպես հիմք ծրագրի հետագա գործողությունների մշակման համար:
«Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների աջակցության և կարողությունների հզորացման» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները՝ նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով:
Ծրագրի խնդիրներն են՝
զարգացնել ՔՀԿ-ների ներքին կարողությունները,
զարգացնել ՔՀԿ-ների արտաքին կարողությունները,
զարգացնել ՔՀԿ-ների՝ ԵՄ ծրագրերին դիմելու և դրանք իրականացնելու կարողությունները:
Բոլոր հետաքրքրված կազմակերպություններին խորհուրդ է տրվում մասնակցել հարցմանը՝ ապահովելու իրենց հնարավոր ներգրավվածությունը կարողությունների զարգացման վերոնշյալ միջոցառումներին, ներառյալ դրամաշնորհների մրցույթին: Հավելյալ տեղեկությունների համար դիմել մեզ [email protected] էլեկտրոնային փոստով մինչև ս/թ դեկտեմբերի 4-ը:
Լրացուցիչ տեղեկություններ
«Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների աջակցության և կարողությունների հզորացման» ծրագիր
Էլ-փոստ՝ [email protected]
Ծրագիրն իրականացվում է Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի (Լեհաստան) և «ԴԱՍ.ԱՄ» խորհրդատվության և աջակցության ՀԿ-ի (Հայաստան) կոնսորցիումի կողմից:
Հասցե՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոն, Ալեք Մանուկյան 9, 312 գրասենյակ, 0070 Երևան, ՀՀ
Էլ-փոստ՝ [email protected]
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն
Հեռ.՝ +374 (10) 54 64 94
Ֆաքս՝ +374 (10) 54 64 95
Էլ-փոստ՝ [email protected]
Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է:
«Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ»: