Ենթադրամաշնորհների մեկնարկ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիր
Աղբյուրը՝ այստեղ
Նոյեմբերի 7-ին ՔՀԿ-ների ներկայացուցիչներին ու այլ հետաքրքրված անձանց հրավիրում ենք ներկա գտնվելու ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի կողմից ենթադրամաշնորհների մեկնարկին, ինչպես նաև իմանալու ավելին ծրագրի ընթացիկ զարգացումների մասին: Միջոցառումը տեղի կունենա Էրեբունի բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (Վազգեն Սարգսյան փ. 26/1, Երևան, Հայաստան): Սկիզբը՝ 10:30.
«Աջակցություն ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները` որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագրի թիրախային խմբերն են Երևանում և մարզերում գործող ՔՀԿ-ները: