Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը փնտրում է ծրագրավորողի և վեբ դիզայների
Կայք ստեղծելու ծառայությունների մատուցման մրցույթ
10.08.2021
Ծառայության տեսակը՝ կայքի ստեղծում
Սկիզբը՝ 2021 թ․ սեպտեմբերի 15
Դիմելու վերջնաժամկետը՝ 2021 թ․ օգոստոսի 29
Ծառայության նպատակը: Մենք փնտրում ենք վեբ ծրագրավորողի և վեբ դիզայների` Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կայքի կոդավորման, նորարարական դիզայնի և էջատման աշխատանքները իրականացնելու համար։
Ծառայություններ մատուցողը պետք է․
հավաքի և մշակի տեխնիկական կարիքներին առնչվող մանրամասները և պահանջները, մասնավորապես․
- մշակի և նախագծի ԻԶՊՀ-ի կայքը,
- ստեղծի օգտագործման համար հարմար ադմինիստրատորի վահանակ։
Ֆունկցիոնալությանն առնչվող պահանջներ
Կայքը պետք է նախագծվի օգտագործելիության և մատչելիության լավագույն փորձին համապատասխան։ Պետք է իրագործել կայքի այցելուներին հեշտ հասանելի տեղեկություն տրամադրելու և օգտագործողի համար հարմար հարթակ ստեղծելու նպատակը։
Այս ծառայության հիմնական պահանջներն են․
- կայքը երկու լեզվով նավարկելու հնարավորություն․
- հիմնական բովանդակությունը բաղկացած է լինելու կազմակերպության կառուցվածքի և գործունեության, նորությունների, հրապարակումների, ընթացիկ ծրագրերի և ծառայությունների մասին էջերից։
Ֆունցիոնալությանն առնչվող կոնկրետ պահանջներ
- Վեբ պորտալի ադմինիստրատորը պետք է կարողանա օգտագործել բովանդակության կառավարման համակարգը՝ ինքնուրույն և առանց կողմնակի աջակցության էջեր ավելացնելու, խմբագրելու, թարմացնելու, փոփոխելու և ջնջելու համար։
- Էջը տպելու/էլեկտրոնային փոստով ուղարկելու և սոցիալական ցանցերում տարածելու հնարավորություն։
- Կայքի քարտեզ։
- Արտաքին հղումները պետք է բացվեն դիտարկիչի առանձին պատուհաններում։
- PDF և այլ ձևաչափի ֆայլեր հրապարակելու և ներբեռնելու հնարավորություն։
- Google Analytics-ից հաշվետվություններ ստանալու հնարավորության գործարկում։
Տեխնիկական պահանջներ
Վեբ պորտալը պետք է․
- տեսանելի լինի տարբեր վեբ դիտարկիչներում՝ սկսած 2013 թ․-ից մինչև ամենավերջինները,
- ունենա արձագանքող դիզայն։
Լրացուցիչ պահանջներ
- Ապահովել համակարգի անվտանգությունը։
- Վերապատրաստել աշխատակազմին՝ սովորեցնելով կայքի խմբագրման, թարմացման և սպասարկման հմտությունները։
- Մեկ տարի շարունակ տրամադրել խորհրդատվություն՝ կայքի պատշաճ աշխատանքն ապահովելու համար։
- Իրականացնել Բետա թեստ՝ կայքի ֆունկցիոնալությունն ու օգտագործելիությունը ստուգելու նպատակով, դուրս բերել խնդիրները և, ըստ այդմ, համապատասխան փոփոխություններ կատարել։
- Մշակման ընթացքում իրականացնել որոնողական համակարգի օպտիմալացում և բովանդակության ավտոմատ գեներացում Google-ում։
Նախընտրելի հատկանիշներ
- Կարևոր է, որ մեզ հետ աշխատող անձը կամ թիմը լինի կազմակերպված, նախաձեռնող, պատասխանատու, թիմային և արագ արձագանքող։
Վերը թվարկված պահանջները թեև այս ծառայության ամբողջական ցանկը չեն, սակայն դրանցում արտացոլված են հիմնական անելիքները։ Պլանավորման փուլում կարող են ավելանալ որոշ նոր կետեր։
Հետաքրքրված անձինք/կազմակերպությունները պետք է ներկայացնեն շարժառիթների մասին համառոտ նամակ, ինքնակենսագրական, նմանօրինակ աշխատանքի մեկ-երկու օրինակ և գնառաջարկ՝ ուղարկելով [email protected] հասցեով ։
Նամակի առարկա տողում նշեք ծառայության անվանումը և Ձեր անուն-ազգանունը։