Իրավաբան կանանց առաջնորդության դպրոց. հայտերի ընդունում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում ընդունում է դիմումներ «Իրավաբան կանանց առաջնորդության դպրոց»-ին մասնակցելու համար։
▶ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2SPNLYm:
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ պարտադիր պայմաններին․
● Ունենան նվազագույնն իրավագիտության մագիստրոսի աստիճան,
● Աշխատեն կամ հետազոտություն կատարեն իրավագիտության ոլորտում,
● Հետաքրքրված լինեն կանանց քաղաքական մասնակցությամբ և համայնքային զարգացմամբ։
Դպրոցը տեղի կունենա 2020թ.-ի մարտի 13-15-ը:
‼ Առցանց դիմումներն ընդունվում են մինչև ս/թ մարտի 1-ը ներառյալ՝ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2UYX8HG
«Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: