«Իրազեկվիր, ուժեղացիր և գործիր» դասընթացների շարք
Source: www.facebook.com
«Մարդու իրավունքների համահարթակ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում բնակվող սիրիահայ կանանց՝ առանց տարիքային սահմանափակման, մասնակցելու «Իրազեկվիր, ուժեղացիր և գործիր» դասընթացների շարքին։
Դասընթացների շարքի նպատակն է օգնել Հայաստանում բնակվող սիրիահայ կանանց լինել ավելի տեղեկացված, ակտիվ և ինքնուրույն։
Դասընթացները ներառում են՝
• լեզվի դասընթացներ (անգլերեն և հայերեն)
• սեփական իրավունքների մասին գիտելիքներ ՀՀ օրենքներ և մարդու իրավունքներ
• հաղորդակցվելու, բանակցությունների, ժամանակի կառավարման և անկախ աշխատելու հմտություններ
• ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ գրելու հմտություններ
Դասընթացները սկսվելու են 2017թ.-ի հունվարի 12-ին և ավարտվելու՝ ապրիլին։
Մարդու իրավունքների և աշխատանք գրելու հմտությունների երկօրյա դասընթացները տեղի կունենան յուրաքանչյուր ամիս, լեզվի դասընթացները՝ ամսական 8 անգամ։
Դասընթացների շարքն անվճար է, գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ թերթիկը՝ https://goo.gl/forms/pyZQWn1nBWnZrtm93
Հարցերի դեպքում գրեք [email protected] էլ-հասցեին, զանգահարեք 055 499 382։