Սեմինարների շարք «Կյանքի հմտությունների դպրոց»
Բաց է գրանցման համար մինչև 2015-10-31
«Կյանքի հմտությունների դպրոց»-ը, որը կազմակերպվում է «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի կողմից: Այն նպատակ ունի օգնել երիտասարդներին իրականացնելու իրենց երազանքները` փոխանցելով նրանց անձնական արդյունավետությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ:
Սեմինարների համառոտ բովանդակություն
-
Ո՞վ եմ ես
Այս դասընթացը թույլ կտա բազմակողմանի ձևով բացահայտեք ինքներդ Ձեզ: Այն ընդգրկում է հետևյալ թեմաները
- Ճանաչել` ով ենք մենք
- Ճանաչել մեր անձնավորության տեսակը և հասկանալ այլ մարդկանց անձնավորության տեսակները
- Հասկանալ` ինչ հանգամանքներ են ազդում մեր անձնավորության կայացման վրա
- Ինքնագիտակցում, ինքնաճանաչում և ինքնագնահատական
-
«Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները»
Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթներ» աշխատությունը համարվում է անձնական զարգացման ամենաազդեցիկ գրքերից մեկը, որը կարող է օգնել մարդուն վերափոխել իր կյանքը` դարձնելով այն ավելի արդյունավետ և հասնել իր երազանքների իրականացմանը: «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» աշխատությունն իր առաջին տպագրությունից ի վեր մինչ օրս վաճառվել է ավելի քան 25մլն օրինակով 38 լեզուներով: Գրքում զետեղված այս սովորույթները կյանքի` իրար հետ փոխկապակցված և փոխգործող կանոնների, ոգեշնչող նորմերի մի պարզ շարք է, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին հզոր և արժեքավոր գործիք է այն անձանց համար, ովքեր ձգտում են ապրել լիարժեք, իմաստալից և նպատակներով լեցուն կյանք:
Եթե պատրաստ եք Ձեր կյանքին նոր որակ հաղորդելու, աճելու և նորանոր նվաճումներ ունենալու, ապա այս սեմինարը Ձեզ համար է:
-
«Հուզական բանականություն- Emotional Intelligence» և ինքնաճանաչում
1990-ականներին գիտնականները սկսեցին գիտակցել, որ կյանքի հաջողության, անձնային բավարարվածության համար հուզական բանականությունը (Emotional Intelligence) նույնքան կարևոր է, որքան IQ-ն:
Սեմինարը կօգնի հասկանալ` ով ենք մենք իրականում: Կուսումնասիրենք տարբեր ներքին ուժեր, որոնք մեզ մղում են որոշակի գործողությունների, կբացահայտենք, որ կարող ենք լինել մեր վատագույն թշնամին ու լավագույն ընկերը: Սեմինարի շրջանակներում կանդրադառնանք այնպիսի թեմաների, ինչպիսիք են անհատականության ձևավորումը, անձի տեսակները, ինչպես նաև` ինչպես ձևավորել առողջ անհատականություն: Այս սեմինարն ուղղված է բարձր հուզական բանականության համար անհրաժեշտ հմտությունների ուսումնասիրմանը և թե ինչպես պետք է ձեռք բերել այդ հմտությունները:
Ձևաչափ
«Կյանքի հմտությունների դպրոց»-ը կազմված է ընդհանուր առմամբ 25 հանդիպումից:
Դասերն սկսվում են 2015 թ. նոյմբեր ամսից յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 18:30-20:30
Հանդիպումների մի մասը սեմինար-դասախոսություններ, իսկ մյուս մասը ինտերակտիվ բնույթ են կրում` ներառյալ թիմային խաղեր, ֆիլմերի դիտում, քննարկումներ, դեբատներ, դասախոսություններ և ինֆորմատիվ նյութեր, որոնք կլրացնեն ծրագրի ֆորմալ մասը` մասնակիցներին տալով շփվելու և միմյանցից սովորելու բազմազան հնարավորություններ: (Կարդալ մասնակիցների տպավորությունները)
Մասնակիցները պարբերաբար կկատարեն հանձնարարություններ, որոնք կօգնեն կիրառելու ստացած գիտելիքները, ինչպես նաև ստուգելու համար նյութերի յուրացման մակարդակը:
Սեմինարներին անընդմեջ մասնակցելու և բոլոր հանձնարարությունների բծախնդիր կատարումից հետո մասնակցին կտրվի վկայական:
Հանդիպումները տեղի կունենան «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում, Բաղրամյան 18 հասցեում:
Մասնակցության պայմաններ
Սեմինարին կարող են մասնակցել 23-35 տարեկան երիտասարդները, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական կենտրոնում կամ արդեն ավարտել են իրենց ուսումը:
Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ստորև և պարտադիր ուղարկել իրենց CV-ին [email protected] էլ. հասցեին: Նախնական ընտրությունից հետո մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:Խնդրում ենք նամակի վերնագրի մասում նշել "Կյանքի հմտությունների դպրոց":
Սկզբնաղբյուրը կարելի գտնել այստեղ: