2019թ. Արցախի ՏԻՄ ընտրություններ, ԹԻՀԿ դիտորդների հավաքագրում
Աղբյուրը՝ www.transparency.am
«Ականատես» դիտորդական առաքելությունը, Արցախում իր գործընկեր «Քաղաքացիական հաբ» նախաձեռնության հետ համագործակցությամբ, հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Արցախում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 8-ին տեղի ունենալիք ընտրությունների դիտորդական առաքելությանը։
Եթե Դուք կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,
- բնակվում եք Արցախում,
- չեք անդամակցում որևէ կուսակցության, հանրայնորեն չեք աջակցում որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի,
- ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ՝ միանալով կամավորների մեծ ու դինամիկ թիմին,
- չափահաս եք,
ապա գրանցվե՛ք և միացե՛ք նախաձեռնությանը մինչև օգոստոսի 20-ը։
Ընտրված դիտորդները կմասնակցեն վերապատրաստման մեկանգամյա դասընթացի։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով [email protected] էլ․ հասցեին:
Նախաձեռնությունը մարդկային ռեսուրսների հավաքագրում իրականացնելիս բացառում է խտրականության որևէ դրսևորում՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ առանձնահատուկ վերաբերմունքից:
Նախաձեռնության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ մեր ֆեսյբուքյան էջի միջոցով https://bit.ly/334nnhu