«ԼոգոՍ» ՀԿ առաջարկում է իրավաբանական աջակցություն
«ԼոգոՍ» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունում գործում է իրավախորհրդատվական կենտրոն, որտեղ իրավաբանական աջակցություն կարող են ստանալ բոլոր այն անձինք, ում իրավունքները ոտնահարվել են պետական և ոչ պետական մարմինների գործողությունների կամ անգործության հետևանքով։
Կենտրոնի գործունեության շրջանակներում մատուցվում են իրավաբանական ծառայություններ քաղաքացիական, քրեական և վարչական գործերով:
Կազմակերպության իրավախորհրդատուի կողմից կկազմվեն դիմումներ և հայցադիմումներ, իսկ անհրաժեշտության դեպքում, որպես ներկայացուցիչ` հանդես կգա ՀՀ պետական և ոչ պետական մարմիններում:
Անհրաժեշտության դեպքում Կենտրոնի կողմից կապահովվի նաև ԱՆՎՃԱՐ փաստաբանական ծառայություն։
Կենտրոն կարող եք դիմել յուրաքանչյուր երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 10:00-13:00-ին: Հասցեն` ք․Գյումրի, Ղորղանյան 79։ Հեռ։ +374 93 053 330