Մենեջմենթի անատոմիա։ Մեծ կոնֆերանս 3-ը 1֊ում
Աղբյուրը՝ www.facebook.com
«Մենեջմենթի անատոմիա։ Մեծ կոնֆերանս 3-ը 1֊ում» անվճար կոնֆերանսը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 15։00-20:00՝ Elite Plaza Business Center-ում:
Բիզնեսում ամենակարևոր կետերից է արդյունավետ կառավարումը: Դա բոլորը գիտեն, սակայն արդյունավետ կիրառել ոչ բոլորի մոտ է ստացվում:
«Մենեջմենթի անատոմիա։ Մեծ կոնֆերանս 3-ը 1֊ում»-ի ժամանակ հայկական խոշոր բիզնեսի տարբեր հիմնադիրներ և տնօրեններ կպատմեն արդյունավետ կառավարման իրենց փորձի ու օրինակի մասին:
Կոնֆերանսը բաղկացած է երեք բլոկից.
- Կոնֆերանս, որտեղ ելույթ կունենան առաջատար ընկերությունների հիմնադիրներ: (16:00-20:00)
- էքսպո, որտեղ ներկայացված կլինեն մենեջմենթի ոլորտում ծառայություններ առաջարկող տարբեր ընկերություններ: (15:00-20:00)
- Աշխատանքի տոնավաճառ, որտեղ CV-ներ կհավաքվեն, կոնֆերանսի մասնակից ընկերություններին տրամադրելու համար: (15:00-20:00)
Կոնֆերանսի ընթացքում անվճար կարող եք լսել ոլորտի լավագույն գործարարներին ու մասնագետներին։
- Արթուր Սահակյան-«Coca-Cola HBC Armenia» ընկերության ռազմավարության և կոմերցիոն գերազանցության գծով տնօրեն:
Թեմա՝ «Պրոցեսների արդյունավետ կառավարում»:
- Վահրամ Մարտիրոսյան- «Զանգի» ընկերության հիմնադիր:
Թեմա` «Մենեջմենթի սկզբունքները տեխնոլոգիական ընկերությունում Զանգիի օրինակով»:
- Բակուր Մելքոնյան - «Արտ Լանչ» Հայաստանի ամենամեծ ճաշարանների ցանցի հիմնադիր, «Պոպոք» հյուրատների ցանցի հիմնադիր:
Թեմա՝ «Մեծ թիմերի արդյունավետ կառավարում»:
- Վահե Բալուլյան - «SoftConstruct» ընկերության ( «BetConstruct», «ucraft», «fasttoken», «Vbet», և այլն) ստրատեգիական խորհրդատու, ինչպես նաև «DiVine & Partners» կազմակերպության համահիմնադիր, որն իր մեջ ներառում է «The Club», «InVino», «Տապաստան» ռեստորանները և «Տրինիտի Կանյոն Այգիներ» գինեգործական ընկերությունը Հայաստանում, ինչպես նաև ռեստորաններ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։
Թեմա՝ «Խառը մտքեր մենեջմենթի մասին»:
- Ժամը 15.00-ից մինչև 20:00-ն կարող եք մասնակցել մենեջմենթի թեմայով անվճար էքսպոյին:
Էքսպոյի մասնակից ընկերություններն են․
- Jazz silver - Armen Aslanyan -ը ներկայացնում է ձեռագործ արծաթյա զարդեր՝ Jazz Silver շարքը:
- Փայլ-Դենտ - լավագույն ատամնաբուժարաններից մեկը ՀՀ-ում։
- DigiLab - ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ։
- Աշխատանքի տոնավաճառի ընթացքում տարբեր մասնակիցներ կարող են թողնել իրենց CV -ները, որոնք հետագայում կփոխանցվեն կոնֆերանսի մասնակից գործարարներին ու Չոր մարքեթինգ ակումբական բոլոր նրանց, ում աշխատակիցներ են պետք։ Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա ժամը 15:00-ից մինչև 20:00-ն:
Մուտքն ազատ է:
Մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/5xwj1FWgrXrPfbZy6