Մարդամեջ 2021 սոցիալական նորարարության հավաք․ մասնակցության հրավեր
Աղբյուրը ՝ Eurasia Partnership Foundation
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ 2021» սոցիալական նորարարության առցանց հավաքին։ Համավարակով պայմանավորված ողջ միջոցառումը իրականացվելու է առցանց։
Մենք փնտրում ենք ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են սեփական ուժերով իրենց համայնքում իրականացնել դրական փոփոխություններ բերող ծրագրեր և մասնակից լինել Տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին և գործընթացներին։
Մասնակցության կարգը
«Մարդամեջ» հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ հղումը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է փետրվարի 15-ը։
Մասնակցության պայմանները
2021 թվականի փետրվարի 24-26 և մարտի 1-3 կիրականացվի «Մարդամեջ 2021» վեցօրյա հավաքը, որտեղ բոլոր 10 մարզերից հրավիրված մասնակիցները տեղում կմշակեն համայնքային խնդիրները նորովի հասցեագրող գաղափարներ և 6 օրերի ընթացքում կաշխատեն այդ գաղափարները ծրագրեր դարձնելու շուրջ։ Հավաքի վերջին օրը մշակված ծրագրերը կներկայացվեն ժյուրիի անդամներին։ Քննարկման արդյուքնում ընտրված լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն, և հաղթող թիմերի մասնակցիները հնարավորություն կստանան իրենց մշակած սոցիալ-նորարարական ծրագրերն իրագործել իրենց համայնքներում։ Սա նշանակում է, որ մասնակիցները պետք է հաշվի առնեն, որ ներգրավվածությունը չի սահմանափակվում միջոցառման վեց օրերով։ Հաղթելու դեպքում մասնակիցները պետք է կարողանան մոտակա 4-5 ամիսների ընթացքում իրագործել ծրագրերը։
Ուշադրություն։ «Մարդամեջ» հավաքին մասնակցելու համար պետք չէ և չի խրախուսվում ունենալ նախապես մշակված ծրագիր կամ գաղափար։ Բոլոր գաղափարները գեներացվելու և մշակվելու են տեղում՝ միջոցառման 6 օրերի ընթացքում։
Մասնակցությունը հավաքին անվճար է և դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Եթե ընտրված մասնակիցները կարիք կունենան մասնակցության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու իրենց ուսումնական հաստատություններ, ԵՀՀ-ն այն կտրամադրի։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Տաթևիկ Փափազյանին՝ գրելով [email protected] էլ․հասցեին կամ զանգահարելով 093 25 15 96 հեռախոսահամարին։
Մարդամեջ սոցիալական նորարարության հավաքի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հաճախ տրվող հարցերի բաժնում (հղում) կամ կապ հաստատելով ձեր մարզի ԻնֆոՏան հետ և մասնակցելով առաջիկայում այնտեղ կայանալիք տեղեկատվական հանդիպմանը։
***
Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում։
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ: