Մարդամեջ նորարարական մրցույթի «Խառը կանաչի» նախագիծն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը, միացե՛ք նախաձեռնությանը հիմա
Աղբյուրը՝ https://www.facebook.com/kharykanachi/
Ողջու՜յն, մենք «Խառը կանաչի» ծրագրի աշխատանքային թիմն ենք:
Ովքե ՞ր ենք մենք
Մենք Հայաստանի տարբեր մարզերից ենք, և մեր ծրագրի գերնպատակը գյուղատնտեսության զարգացումն է։
Ինչպե ՞ս ենք զարգացնելու ոլորտը
Telegram-ում և Facebook-ում մենք ստեղծել ենք էլեկտրոնային հարթակներ, որոնք կօգնեն ստեղծել ուղիղ կապ արտադրողի և վաճառողի միջև: Հարթակը կնպաստի նաև գյուղմթերքի ավելի արագ իրացմանն ու արտահանմանը։ Գյուղացին չի մտածի վաճառքի խնդիրների մասին, գյուղատնտեսական շուկան ավելի հասանելի կլինի, կապահովվի կապ գյուղացու, փոխադրողի, վաճառողի և սպառողի միջև։
Ովքե ՞ր են մեր շահառուները
✓ Մարդիկ, ովքեր զբաղվում են գյուղմթերքի արտադրությամբ:
✓ Մարդիկ, ովքեր զբաղվում են գյուղմթերքի վաճառքով:
✓ Մարդիկ, ովքեր գյուղմթերք են գնում շուկայից:
✓ Մարդիկ ովքեր հաճախ են ճամփորդում Հայաստանով:
Ի ՞նչ քայլեր է պետք անել մեր թիմին միանալու համար
✓ Հեռախոսի մեջ բեռնել Telegram հավելվածը,
✓ Գրանցվել հեռախոսահամարի միջոցով,
✓ Որոնման բաժնում փնտրել «Խառը կանաչի» և միանալ ալիքին,
✓Կապվել ապրանքը վաճառողի հետ և ձեռք բերել այն,
✓Կամ հայտարարություն դնել վաճառվող տվյալ ապրանքի մասին
✓ Facebook-ի որոնման բաժնում փնտրել «Խառը կանաչի» և հավանել էջը:
✓Կապվել ապրանքը վաճառողի հետ և ձեռք բերել այն
✓Հայտարարություն դնել վաճառվող տվյալ ապրանքի մասին
Այս ծրագիրն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Ծրագրի բովանդակության համար պատասխանատվությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: