Հանդիպում քննարկում. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ․ Ո՞վ է նա
Հրավիրում ենք երիտասարդներին քննարկելու երիտասարդական աշխատողի կերպարը։
2014թ. հաստատված Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգում «երիտասարդական աշխատողը» սահմանվել է որպես երիտասարդական քաղաքականության սուբյեկտ։
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերաբերյալ հետազոտություն», որը ներկայացնում է երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների ընկալումները և գնահատականները ԵԱ ինստիտուտի առկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպմանը կներկայացվեն հետազոտության նախնական տվյալները և կքննարկվեն Հայաստանում երիտասարդական աշխատողի կերպարի բնութագրիչները :
Մասնակցության են հրավիրվում 18-30 տարեկան մարդիկ, ովքեր աշխատում են երիտասարդների հետ, իրականացնում են երիտասարդական ծրագրեր կամ ընդգրկված են դրանցում։
Քննարկման վայր՝ Երևան, Պարույր Սևակի 8, ԵՈւԻ
Քննարկման ամսաթիվ՝ 12 հուլիսի, 2016թ․
Քննարկման տևողություն՝ 15։30-18։00։
Գրանցման վերջնաժամկետ՝ 11 հուլիսի, 2016թ․։
Գրանցվել այստեղ