հրավիրում ենք մասնակցել բաց տվյալների (Open Data) մասին քննարկմանը, որը կկայանա հոկտեմեբերի 21-ին, ժամը 17:30, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պետրոս Ադամյան 14): Հանդիպումը կվարի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով Կոլբա լաբի «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում կատարել է Հայաստանում պետական հատվածի բաց տվյալների հետազոտություն և քարտեզագրում:
Այսօր համացանցում գոյություն ունի անսահմանափակ քանակությամբ տեղեկատվություն, որի ծավալները օրեցօր աճում են: Հայկական համացանցային տիրույթում մեծ թիվ են կազմում պետական բաց տվյալների (Open Data) շտեմարանները:
Պետական գերատեսչությունների կուտակած ու հրապարակած բաց տվյալները մի կողմից բավական շատ տեղեկատվություն են տրամադրում հանրությանը, մյուս կողմից` տեղեկատվությունը տրամադրվում է առանց հստակ ձևաչափի։ Տարբեր կառույցների կայքերում տվյալների տրամադրման տարբերակները տարբեր են՝ html տարբերակից մինչև pdf, doc կամ xls ֆորմատներ:
Պետական հատվածի ինչպիսի՞ տվյալներ են հասանելի օգտատերերին և ինչպե՞ս է կարելի դրանք օգտագործել: Որո՞նք են տեղեկատվության շտեմարանների կիրառման տարբերակները և զարգացման ինչպիսի հեռանկարներ կան այս ոլորտում: Ուրախ կլինենք ձեզ տեսնելայս և այլ հարցերի շուրջ քննարկմանը Կոլբա լաբում:
Ավելացված է նոր հնարավորություն` «Creative Europe: international training programme on safeguarding immovable cultural heritage» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «We Are Looking for Long-Term Observers» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Networking grants for civil society organisations from Eastern Partner countries» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «GIZ Open Call for Ideas by Women-Led NGOs» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications by Yerevan State University: Peacebuilding and Conflict Resolution (in Armenian)» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications by ERIM (Equal Rights and Independent Media) NGO: Voter education, local public awareness and community engagement grants for CSOs and media in Armenia» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications by ERIM (Equal Rights and Independent Media) NGO: Grants for countering disinformation and hate speech during electoral processes in Armenia» Տեսնել ավելին