Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 21 նոյեմբերի, 2019
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ
Աղբյուրը՝ https://www.yerevan.am/am/
- Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված մանկական այգու՝ Լուսավորիչ փողոցին հարող ցանկապատի հատվածում:
- Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող տասը մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները:
- Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»:
- Հուշարձանը ճարտարապետական և գեղագիտական տեսանկյուններից պետք է ներդաշնակ և համահունչ լինի տվյալ միջավայրին, տարածության մեջ մասշտաբի առումով նպաստի ամբողջական ընկալմանը և չխաթարի հետիոտնի անարգել շարժմանը:
Հաղթող նախագիծը ներկայացվելու է Երևանի ավագանու հաստատմանը:
Մանրամասները՝ https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-183/