Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հրավեր
Աղբյուրը՝ www.facebook.com
Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հրավեր.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կազմը (այսուհետ՝ հանձնաժողով) և հրավիրում է հասարակական կազմակերպություններին ընդգրկվելու հանձնաժողովում։
Հանձնաժողովը կազմվում է պետական գերատեսչության ներկայացուցիչներից և 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ և անհատներ՝ դիտորդի կարգավիճակով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները (նշված փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին), ինչպես նաև լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը (տես՝ ներքևում) մինչև 2019 թվականի մայիսի 10-ը։
Խրախուսվում է դիմել երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին, որոնք նաև ունեն մարզերում գործունեություն ծավալելու փորձառություն, զբաղվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով։ Հասարակական կազմակերպությունների վերջնական ընտրությունը կիրականացվի դիմած հասարակական կազմակերպությունների կողմից։
Հայտերի ուսումնասիրության ընթացքում նախարարությունը հայտ ներկայացրած կազմակերպություններից կարող է իրենց տրամադրած տեղեկությունը հաստատող փաստաթղթեր խնդրել։
Հանձնաժողովի խնդիրների և գործունեության մասին կարող եք կարդալ` այստեղ:
Կազմակերպություններն իրենց հայտերը կարող են լրացնել` այստեղ։