ԵԱՀԿ մոդել համաժողով
Դիմումի ձևը բեռնելու համար այցելեք՝ Դիմումի ձև
ԵԱՀԿ մոդել համաժողովը ԵԱՀԿ որոշում կայացնող մարմնի` Մշտական խորհրդի նիստի նմանակում է: Համաժողովի մասնակից «ԵԱՀԿ դեսպանները» կներգրավվեն հիպոթետիկ մի սցենարում, որում նրանք կբանակցեն՝ գտնելու լուծումներ կոնսենսուսի միջոցով: Մինչ համաժողովը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կկազմակերպի գործնական դասընթացներ՝ բանակցելու և հրապարակային խոսքի հմտությունների, միջազգային հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև թեմատիկ սեմինարներ մասնակիցների համար: Միջոցառման նպատակն է ուսանողներին իրազեկել ԵԱՀԿ-ի մասին և նրանց հնարավորություն ընձեռել՝ հաղթահարելու միջազգային դիվանագիտության մարտահրավերները:
Նոյեմբերի 17-18-ը կայանալիք Մոդել ԵԱՀԿ 2016 համաժողովի մասնակցության համար կարող են դիմել 18-25 տարեկան երիտասարդներ Հայաստանից: Լրացված հայտերը պետք է ուղարկվեն [email protected] էլ.փոստին մինչև 2016թ. սեպտեմբերի 16-ը: