Ժամանակակից արվեստի ինստիտուտ. Գարնանային դասընթացներ
Ինչպե՞ս է արդիությունը տարածվել քաղաքային միջավայրերում (Ռուբեն Արևշատյան)։
Ի՞նչ թաքնված իմաստներ կան գովազդային պատկերների ներսում (Հրաչ Բայադյան)։
Ո՞րն է Յուրգեն Հաբերմասի և Ժան-Ֆրանսուա Լիոթարի՝ արդիության և հետարդիության շուրջ հայտնի բանավեճի խորքային պատճառները (Վարդան Ազատյան)։
Ինչու՞ է ժամանակակից արվեստը հետաքրքիր 20-րդ դարի երկրորդ կեսի երիտասարդական-հեղափոխական շարժումների համար (Արման Գրիգորյան)։
Սնո՞ւմ է արդյոք արևմտյան քաղաքական փիլիսոփայությունը ժամանակակից քաղաքական կուսակցություններին (Վարդան Ջալոյան)
Ճարտարապետությունից փիլիսոփայությո՞ւն, թե՞ հակառակը (Միսաք Խոստիկյան):
Այս հարցերին պատասխաններ որոնելու համար, ժամանակակից արվեստի ինստիտուտը հրավիրում է ձեզ իր Գարնանային դասընթացներին։ Դուք կարող եք ընտրել և գրանցվել ձեզ հետաքրքրող դասընթացներից ցանկացածին։ Դրանցից յուրաքանչյուրը կանցկացվի, եթե հավաքվի առնվազն 8 մասնակից։ Դասընթացի գինը կախված կլինի դրա ծավալից՝ 28-42000 դրամի միջակայքում։
Ամեն կոնկրետ դասնընթացի անցկացման ճշգրիտ մանրամասներին (ծավալ, տևողություն, գին, սկիզբ, վայր և ժամ) կտեղեկացնենք առանձին հայտարարությամբ։ Շնորհակալ ենք ձեր հետաքրքրվածության համար։