Մրցույթ ՀՀ Լոռու մարզի Աքորի և Կաճաճկուտ համայնքներում համայնքային համախմբողի թափուր պաշտոնի համար:
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ն ( CCMS ) հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզի Աքորի և Կաճաճկուտ համայնքներում համայնքային համախմբողի թափուր պաշտոնի համար:
Աշխատանքի նպատակը
Խթանել համայնքային ակտիվությունը համագործակցելով համայնքային կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Աջակցել համայնքներում այնպիսի միջավայրի ձևավորմանը, որը կնպաստի երեխաների ակտիվ զարգացմանը:
Հիմնական պարտականությունները
Իրականացնել «Հովանավորության ծրագրում» ՎՎ ՄԲԿ-ի Ալավերդու ՏԶԾ-ի շրջանակներում նախատեսված գործառույթները
Ցուցաբերել անհատական մոտեցում՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանքի ընթացքում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հատուկ կարիք ունեցող երեխաներին և առավել խոցելիներին:
Համագործակցել համայնքային սոցիալական աշխատողների հետ ՝հայտնաբերված երեխայի պաշտպանության դեպքերը փոխանցել համայնքային սոցիալական աշխատողին:
Աջակցել համայնքում մասնակցային գործընթացների կազմակերպմանը ակտիվորեն համագործակցելով տեղական ՀԿ-երի , ՏԻՄ-ի , միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
Կապող օղակ հանդիսանալ համայնքում գործող ակտիվ խմբերի և շահագրգիռ կողմերի միջև, նպաստել ակտիվ խմբերի կազմակերպչական և ինստիտուցիոնալ զարգացման աշխատանքներին:
Նպաստել համայնքում զարգացման ծրագրերի իրականացմանը, նախաձեռնել և համակարգել ֆոնդհայթայթման աշխատանքներ :
Պահանջվող որակավորում և հմտություններ
• Ցանկալի է բարձրագույն կրթություն /հումանիտար ոլորտում /,
• Կազմակերպչական ունակություններ և թիմային աշխատանքների հմտություններ
• մարդկանց հետ շփվելու, համախմբելու և ներգրավելու կարողություններ
• հայերենի գերազանց իմացություն և համակարգչով աշխատելու հմտություններ / Word, Excel, e-mail, Gmail /
Խնդրում ենք մինչև 2015թ–ի դեկտեմբերի 15-ը ներկայացնել ինքնակենսագրություն և կից նամակ / հիմնավորելով տվյալ պաշտոնում աշխատելու Ձեր ցանկությունը, աշխատանքային փորձի և կրթության առկայությամբ ք. Ալավերդի, Ջրավազանի 5ա հասցեում գտնվող CCMS-ի գրասենյակ :
Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրության անցած թեկնածուները:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահառել 0253 -2 -44-43 հեռախոսահամարին: