«Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպում
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպմանը, որը կազմակերպում է Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համատեղ:
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ին, Բյուրոյում, ք․Երևան, Նալբանդյան 7/1 հասցեում:
Հանդիպման նպատակն է ՏԻՄ բարեփոխումների (ՏԻՄ հաշվետվողականություն, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծում (էլեկտրոնային ծառայությունների տրամադրում) և համայնքային բյուջեների կազմում) հանձնառության շահագրգիռ կողմերի հետ քննարկել հանձառության իրականացման մեխանիզմները, հանձնառության շրջանակներում իրականացված քայլերի շուրջ հանրության իրազեվածության բարձրացման միջոցառումները, համագործակցության հնարավոր եզրերը և այլն։
Հանդիպումը ենթադրում է բաց և մասնակցային քննարկման ձևաչափ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ՏԻՄ ոլորտում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գաղափարներ փոխանակել:
Հավաքված առաջարկները կամփոփվեն ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունների իրականացման փուլում բազմաշահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնելու համար։