Մուլտիմեդիա լրագրության ամառային դպրոց
2017 թ.-ի հուլիսի 3-15-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է Մուլտիմեդիա լրագրության ամառային դպրոց։ Այն կվարի մուլտիմեդիա լրագրության և ինետերակտիվ ուսուցման փորձագետ Օկսանա Սիլանտևան։
Այս տարվա ամառային դպրոցը մարզային լրագրողների համար է։ Մասնակիցները կծանոթանան մուլտիմեդիա լրագրության հիմունքներին, հասկացություններին, ձևաչափերին, աշխատանքի փուլերին, կսովորեն գործնականում նախագծել և պատրաստել մուլտիմեդիա պատմություններ՝ օգտագործելով տարբեր գործիքներ, տեխնոլոգիաներ և հարթակներ։
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Երկշաբաթյա ուսուցումը բաղկացած կլինի երկու փուլից։
Առաջին փուլը կիրականացվի հեռահար (առցանց) ձևաչափով. հուլիսի 3-ից մասնակիցները օնլայն կհետևեն Սիլանտևայի դասախոսություններին և կստանան հանձնարարություններ։
Հուլիսի 6-ից դասերը կշարունակվեն Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, ամեն օր ժամը 10։00-18։00-ը։ Ուսուցման 2-րդ փուլում կգերակշռեն գործնական աշխատանքները կոնկրետ թեմաների, նյութերի շուրջ։ Կլինեն նաև հանդիպումներ փորձագետների, հյուրերի հետ։
Ամառային դպրոցին կարող են դիմել մարզային լրատվամիջոցներում աշխատող, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները և ազատ թղթակիցները։
Նախապատվություն կտրվի այն դիմողներին, ովքեր հետաքրքրված են հետևյալ ոլորտներով և ունեն դրանց առնչվող նյութերի գաղափարներ.
- սոցիալական խնդիրներ,
- հաշվետու և թափանցիկ պետական կառավարում,
- տեղական ինքնակառավարում,
- մարդու իրավունքներին առնչվող հարցեր։
Մասնակցությունը ամառային դպրոցին անվճար է: Մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը փոխհատուցվելու են:
Ամառային դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV) և կարճ հիմնավորումով նամակ։ Դիմելու վերջնաժամկետը 2017թ-ի հունիսի 26-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://media.am/ կայքը:
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆՄիջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիանքաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: