ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» խորագրով հանրային քննարկումների շարքին:
Այս հանդիպումների շարքը նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:
Առաջին հանրային քննարկումը, որը նվիրված է Կյանքի իրավունքին, տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը` 16:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հյուրընկալում է անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկում ծավալել հանրային նշանակություն ունեցող հրատապ և կարևորագույն հարցերի շուրջ:
Այս հանրային քննարկումները տեղի կունենան հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին: Քննարկման նախնական օրակարգը այստեղ՝ https://bit.ly/2RBsFM2
Ժեստերի լեզվով և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Քննարկումները բաց կլինեն հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար: