Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 21 ապրիլի, 2016
Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում և դիրքորոշումների ներկայացում
Իրազեկ քաղաքացիների միավորումը սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու «Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում եւ դիրքորոշումների ներկայացում» քննարկմանը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին «Կոնգրես» հյուրանոցում:
Քննարկմանը ելույթ կունենան, թե ոլորտում կոմպետենտ հասարակական կազմակերպությունների, թե Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների եւ թե գործադիր իշխանության ներկայացուցիչներ:
Հրավիրվում են բոլոր ցանկացողները՝ փորձագետ-վերլուծաբաններ, հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ հանրային հատվածի այլ ներկայացուցիչներ:
Կից կգտնեք օրակարգը: