«Շրխկան պոեզիա» նախագիծը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի «Slam Poetry»՝ երիտասարդական արվեստի տեսակը
Աղբյուրը՝ www.facebook.com
«Շրխկան պոեզիա» նախագիծը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի «Slam Poetry»՝ երիտասարդական արվեստի տեսակ, որը լայնորեն տարածված է աշխարհում, մանավորապես՝ ԱՄՆ-ում։ Այն ազատ խոսքի և մտքի արտահայտման յուրահատուկ հարթակ է, որ հնարավորություն է տալիս ելույթ ունենալ հանրության առաջ և պոեզիայի լեզվով ներկայացնել տարբեր տարիքային ու սոցիալական շերտերին հուզող թեմաներն ու խնդիրները։
Նախագծի շրջանակներում հատուկ աշխատարանների միջոցով երկու ամսվա ընթացքում մասնագետների օգնությամբ մասնակիցները կբացահայտեն բանավոր պոեզիա ստեղծելու նրբությունները և կնախապատրաստվեն բեմական ելույթի, որով կամփոփվի ծրագիրը։
Եթե ասելիքդ շատ է, փնտրում ես հարթակ ու միջոց ինքնաարտահայտվելու, չես վարանում հենց բեմից մտքերդ շրխկացնել հանրության ականջներին, արի՛ սովորենք միասին, արի՛ ստեղծենք «Շրխկան պոեզիա»!!!
Նախագծին մասնակցելու համար անցի՛ր հղումով և գրանցվի՛ր` https://bit.ly/2kG87WT
Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է: Մասնակցությունն անվճար է:
*Նախագիծն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: