Սոցիալական ինետգրման ենթադրամաշնորհների բաց կանչ from «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ից
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհների բաց կանչ:
Կանչը ՀՀ-ում գործող կանանց կազմակերպությունների կամ գենդերային հավասարության և կանանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների համար է: Դրամաշնորհի նպատակն է ուժեղացնել, աջակցել Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին, նպաստել նրանց տնտեսական հզորացմանը և մասնակցությանը հասարակական գործընթացներին:
Ծրագիրը պետք է իրականացվի 2020 թ-ից հետո Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում հաստատված կանանց և աղջիկների շրջանակում: Այն կարող է ներառել վերոնշյալ թիրախային խմբի տնտեսական հզորացումը, կարողությունների զարգացումը, տնտեսական և սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունների մշակումը և ներկայացումը, թիրախային խմբի շրջանակում իրազեկումը և աջակցությունը, ինչպես նաև հավասարության և բռնի տեղահանվածների ՀՀ աշխատանքային շուկայում ներգրավման խթանումը:
Ենթադրամաշնորհի չափ՝ 2.192.500 ՀՀ դրամ
Ծրագրի ժամկետ՝ փետրվարի 1-ից ապրիլի 30-ը (1-3 ամիս)
Դիմելու վերջնաժամկետ ՝ դեկտեմբերի 20
Կազմակերպությունների չափանիշներ՝
✅Լինել ՀՀ-ում գրանցված կազմակերպություն:
✅Ունենալ տնտեսական զարգացման աշխատանքի փորձառություն պատերազմի հետևանքով տեղահանվածների հետ և/կամ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի և/կամ խոցելի խմբերի հետ:
✅Նախապատվությունը կտրվի մարզերում աշխատող կազմակերպություններին:
✅Կազմակերպությունները պետք է առաջնորդվեն գենդերային հավասարության մոտեցումով և իրենց գործունեության մեջ զերծ լինեն խտրական մոտեցումներից:
Դիմելու համար լրացրեք այս ձևաթուղթը: Կընտրվեն չափանիշներին բավարարող լավագույն 5 ծրագրերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: