Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրկրթաթոշակ. դիմել մինչև 2017թ. մարտի 1-ը (անգլերեն)
Աղբյուր՝ Լեհաստանի դեսպանատան կայքէջ
Ծրագիրը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ լիդերների համար, ովքեր շահագրգռված են իրենց երկրներում և տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման, տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացման հարցում։
Ծրագիրը ներառում է ուսուցում լեհական բուհերում 2 կիսամյակի ընթացքում և 2-4 շաբաթ տևողությամբ աշխատանքային ստաժ պետական կամ մասնավոր հիմնարկություններում:
Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր կրթաթոշակայն ծրագրի ավարտից հետո վերադառնալու են իրենց երկրներ և կիրառելու են այնտեղ կրթաթոշակային ծրագրի ընթացքում իրականացրած ծրագիրը և ստացած գիտելիքները։
Ծրագրի հիմկում ընկած է փոխադարձ հարգանքի սկզբունքը, անկախ ազգային պատկանելությունից ։
ՈԼՈՐՏՆԵՐ՝
- Տնտեսագիտություն և կառավարում,
- Ադմինիստրացիա / կառավարում (բիզնես, ՀԿ, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն, կրթություն),
- Հանրային կառավարում (պետական կառավարում և տեղական ինքնավարություն),
- Իրավագիտություն,
- Հասարակագիտական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա)
- Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
- Զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն
Կրթաթոշակային ծրագրի ընթացքում գրված դիպլոմային աշխատանքը կարող է կրել կամ գիտական կամ էլ պրակտիկ բնույթ (վերջինիս դեպքում աշխատանքը պետք է ներառի իր մեջ գիտական բնույթի ներածական մաս)
ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ՝
2017/2018 ուսումնական տարում Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիրը հասցեագրված է հետևյալ մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներին՝
- փորձագետներին, քաղաքական գործիչներին, պետական և ինքնավար հաստատությունների աշխատակիցներին;
- ձեռնարկատերերին, կառավարիչներին (մենեջերներին);
- հասարակական կազմակերպությունների առաջնորդներին, մշակույթի գործիչներին և հասարակական գործիչներին;
- բուհերի դասախոսներին
- լրագրողներին:
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՝
- Վերը նշված երկրներից մեկի քաղաքացիության և մշտական կացության արկայություն (Լեհաստանի մշտական կացության քարտ ունեցող անձինք չեն կարող հավակնել Կիրկլանդի կրթաթոշակին);
- Լիարժեք բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում);
- Տարիքը՝ մինչև 35 տարեկան (հիմնավորված դեպքերում մինչև 40 տարեկան);
- Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ
- Լեհերենի իմացության բավարար մակարդակ դասախոսությունների մասնակցելու և դիպլոմային աշխատանքը գրելու համար։ Որակավորման ժամանակ լեհերենի իմացությունը պետք է լինի նվազագույնը B 1 մակարդակի։
- Բացառությամբ Ուկրաինայից և Բելառուսից, մյուս երկրներից դիմորդները հնարավորություն ունեն ուսուցումն իրականացնեն անգլերեն լեզվով /նվազագույնը անգլերենի B 1 մակարդակ/ այդ լեզվով առարկաների առկայության դեպքում։ Այդ ժամանակ բավարար է լեհերենի նվազագույն իմացությունը /A 1 մակարդակ/։
Հավելյալ տեղեկություն կգտնեք Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրում:
Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ-ի մարտի 1-ն է:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԿ-ՆԵՐ
ՏեսնելԶարկերակ
- Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Expert For the Development of Local Self-Government Capacities»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Terms of Reference by Youth Initiative Centre NGO: Trainer in the Field of Project Design and Management»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Invitation to a series of webinars by SIGMA project (in Armenian)»
Տեսնել ավելին - Ավելացված է նորություն` «Nikolay Hovhannisyan's Article on Conscientious Objection to Military Service»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Granting Opportunity by CirculUP!: CSO Grants to Promote Circular Economy Awareness»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Request for Applications by the Armenian Integrity Project: Empowering CSOs for Participatory Anti-Corruption Policy Formation»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Դասընթացի հրավեր․ Կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում թեմայով»
Տեսնել ավելին
Կապ
No file choosen