Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 15 նոյեմբերի, 2018
Սցենարների բաց մրցույթ
Սկզբնաղբյուրը՝ այստեղ։
Մրցույթի վերջնաժամկետը` 25.12.2018
Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը համագործակցության է հրավիրում սցենարիստների 2019 թվականին իրականացվելիք նախագծի համար։ Եթե ունեք հետաքրքիր պատմություն և կարող եք այն կինոլեզվով պատմել, ուղարկեք այն մեզ և մենք կաշխատենք կյանքի կոչել ձեր նախագիծը։
Ով ենք մենք
Academy Films-ը կինոյի և հեռուստատեսության արտադրության ոլորտում աշխատող ստեղծագործական ընկերություն է: Հիմնադրումից ի վեր մեր ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային պրոդյուսերական խոշոր ընկերությունների հետ:
Մեր նպատակն է՝ ստեղծել մրցունակ արտադրանք միջազգային շուկայի համար:Մեր առաքելությունն է՝ ընդլայնել տեղի մասնագետների ստեղծագործական ներուժը, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես կինոարտադրության համար հարմար ու հետաքրքիր լոկացիաներով հարուստ երկրի, միջազգային ճանաչողությանը:
Ինչ ենք փնտրում
Մենք փնտրում ենք զարգացման ավարտական փուլում գտնվող կամ պատրաստի սցենար։ Լեզուները՝ անգլերեն, հայերեն կամ ռուսերեն։ Ժանրային որևէ սահմանափակում չկա։ Սցենարը կարող է լինել և՛ խաղարկային, և՛ վավերագրական, լիամետրաժ կամ կարճամետրաժ ֆիլմի համար, սերիալի կամ հեղինակային ֆիլմի և այլն։
Ինչ նպատակով
Մրցույթը երկու փուլից է բաղկացած։ Առաջին ընտրական փուլն անցած սցենարները կընդգրկվեն շորթ լիստում։ Երկրորդ փուլում ընտրությանը կմիանան ամերիկյան մեր գործընկերները։ Երկրորդ փուլի արդյունքում ընտրված սցենարները կստանան ֆինանսավորում կամ կգնվեն։
Շորթ լիստում ընդգրկված դիմորդների հետ մենք կապ կհաստատենք էլ․ փոստի միջոցով։
Ֆիլմերը նախատեսված են լինելու ամերիկյան շուկայի համար և արտադրվելու են ամերիկյան խոշոր պրոդյուսերական ընկերության հետ համատեղ։
Ինչպես դիմել
Մրցույթին մանսակցելու համար խնդրում ենք [email protected] էլ․ հասցեով ուղարկել ձեր սցենարի կարճ նկարագրությունը /սինոպսիս/ և հատված սցենարից կամ նախորդ աշխատանքնրի նմուշներ /առնվազն երկու/։ Որպես նամակի թեմա խնդրում ենք նշել Open Call for Scripts.
Academy Films ընկերությունը երաշխավորում է ապահովել հեղինակային իրավունքի և կոնֆիդենցիալության պահպանումը։ Սցենարները տարածման կամ հրապարակման ենթակա չեն։ Ընտրված սցենարների հեղինակային իրավունքի ձեռքբերումը կիրականացվի համապատասխան օրենքի համաձայն, միջազգայնորեն ընդունված կարգով։
Դրամաշնորհ