Դասընթաց վարելու հրավեր
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր քաղաքում և հարակից 4 գյուղական համայնքներում էներգաարդյունավետության մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:
Պահանջվում են դասընթացավարներ հետևյալ թեմաների համար՝
- «Էներգիաարդյունավետություն» (Էներգաարդյունավետության բարձրացում համայնքային/դպրոցական լուսավորության ոլորտում, Էներգաարդյունավետություն և էներգախնայողությունը համայնքներում/դպրոցներում, Շենքերի էներգաարդյունավետությունը) թեմայով դասընթաց /0.5 օր՝ 3 ժամ (2 խումբ)/
- «Համայնքային էներգիայի բարելավման կարիքների գնահատում․ շենքերի էներգետիկ աուդիտ»թեմայով դասընթաց /1 օր՝ 6 ժամ (2 խումբ)/
- «Դասընթաց դասընթացավարների համար (ToT)» թեմայով դասընթաց /0.5 օր՝ 3 ժամ (2 խումբ)/
Դասընթացավարի պարտականությունները՝
- Մշակել և ներկայացնել դասընթացի պլան` պատվիրատուի պահանջներին համապատասխան,
- Մշակել դասընթացի նախնական և հետդասընթացային գիտելիքի ստուգման հարցաշար
- Մշակել դասընթացի նյութերը (PowerPoint, գործնական վարժությունների նյութեր, մասնակիցներին բաժանվող նյութեր, օրակարգ) և տրամադրել դրանք պատվիրատուին դասընթացից առնվազն երեք օր առաջ,
- Մատուցել դասընթացը՝ պատվիրատուի հետ առնվազն 10 օր առաջ պայմանավորվելով դասընթացի իրականացման վայրի և օրվա համար,
- Ներկայացնել դասընթացի համառոտ հաշվետվություն դասընթացի ավարտից երեք օրվա ընթացքում՝ ներառելով մասնակիցների կողմից առավել շատ հնչեցված հարցերի/ մտահոգությունների մասին տեղեկատվություն:
ՀԿ Կենտրոնի պարտականությունները՝
- Տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ դասընթացի մասնակիցների վերաբերյալ,
- Ապահովել դասընթացների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ (լսարան, սարքավորումներ և այլն),
- Կազմակերպել դասընթացի մասնակիցների տեղափոխումը և ապահովել նրանց ներկայությունը դասընթացին,
- Ապահովել դասընթացների համար անհրաժեշտ պիտույքները (մասնակիցների փաթեթ, ֆլիպչարտ, մարկեր, սքոչ և այլն)` ըստ անհրաժեշտության,
- Դասընթացների իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն,
- Կատարել վճարումներ ըստ պայմանագրի:
Դասընթացների իրականացման ժամանակահատված՝ հունվար 15 – փետրվար 10, 2019թ.:
Թիրախ խումբ` Վանաձոր համայնքի թվով 10 դպրոցների 8-ից 10-րդ դասարանների աշակերտներ։
Դասընթացի մասնակիցների թիվը յուրաքանչյուր խմբում՝ շուրջ 25-30 հոգի:
Մրցույթի համար ներկայացվող փաստաթղթեր`
- Վերջին 3 տարիների ընթացքում դասընթացավարի կողմից իրականացված առնվազն երեք նմանատիպ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն,
- Դասընթացավարի ինքնակենսագրություն (CV),
- Դասընթացի օրակարգ, ընդհանուր նկարագիր,
- Դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվող նյութեր (ամփոփ ներկայացնել/թվարկել նյութերի վերնագրերը/խորագրերը),
- Գնային առաջարկ
Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 08.01.2018թ., ժամը 24:00-ն՝ [email protected] հասցեով` վերնագրի տողում նշելով Դասընթաց վարելու հետաքրքրության հայտ: Միևնույն փորձագետը կարող է հայտ ներկայացնել մեկից ավելի դասընթացներ վարելու համար:
Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, ծրագրի ղեկավար Մանե Խաչատրյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգել 091 743 315 հեռախոսահամարով:
«Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: