Բաց տվյալների երկօրյա հաքաթոն
Մանրամասն՝ www.kolba.am
Դեկտեմբերի 3-4-ը, հրավիրում ենք մասնակցելու Աղվերանում կայանալիք բաց տվյալների երկօրյա հաքաթոնին, որի նպատակն է մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ, օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները: Եթե սիրում եք աշխատել տվյալների բազաների հետ, մշակել նոր գործիքներ, միացեք միջոցառմանը մինչև նոյեմբերի 27-ը, լրացնելով առցանց հայտը:
Հաքաթոնի առաջին օրը (դեկտեմբերի 3-ին) կկայանան մի շարք աշխատանքային հանդիպումներ բաց տվյալների շտեմարանների հետ աշխատանքի վերաբերյալ, մասնավորապես ինչպիսի գործիքներ է կարելի մշակել այդ շտեմարանների հիման վրա: Մասնակիցները կծանոթանան բաց տվյալների բազաների հետ աշխատելու համար համապատասխան վերլուծական տեխնոլոգիական մեթոդների, ինչպես նաև կքննարկեն աշխատանքի հնարավոր բարդություններն և հնարավորությունները:
Աշխատանքային օրվան կհաջորդի բուն հաքաթոնը, որի ընթացքում մասնակիցները թիմեր կկազմեն՝ համապատասխան առաջադրանքի շուրջ: Մասնակիցները կընտրեն ներկայացված բաց տվյալների շտեմարաններից իրենց առավել հետաքրքիրը, որի շուրջ կաշխատեն,մշակելով առաջարկվող լուծման մոդելը (նախատիպը):
Կիրակի օրվա ավարտին յուրաքանչյուր թիմ կունենա 5-7 րոպե՝ գնահատող հանձնաժողովին ներկայացնելու իրենց մշակած լուծումը: Լավագույն գաղափարները հնարավորություն կստանան անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը:
Ինչպիսի լուծումներ ենք փնտրում. հաքափոնի արդյունքում ակնկալում ենք, որ մշակված կլինեի երկու տեսակի լուծումներ՝ առկա բաց տվյալների բազաների հասանելի, մատչելի և օգտատերերի համար առավել հարմարավետ օգտագործման ձևաչափի մշակում, և բաց տվյալների շտեմարանների հիման վրա ստեղծված նորարար վերլուծական ծրագրեր և գործիքներ: