«Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվության
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություններ, հրավիրում է Ձեզ մասնակցելու Հայաստանում ««Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվության» ներկայացմանը և հանրային քննարկմանըԵրևանում և Գյումրիում:
ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի (ԲԿԳ ԱՀՄ/OGP Independent Reporting Mechanism) ազգային անկախ հետազոտող Արտակ Քյուրումյանը պատրաստել է ԲԿԳ-ի հայաստանյան առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն: Հանդիպման ժամանակ նա կներկայացնի, թե որքանով է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները և գործողությունների ծրագիրը արտացոլում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության ԲԿԳ-ի արժեքները, որքանով է Հայաստանի կառավարությունը հետևում ԲԿԳ ընթացակարգերի պահանջներին՝ մշակելու և իրականացնելու գործողությունների ծրագիրը, որքան հավակնոտ է ՀՀ երկրորդ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ինչ առաջընթաց է արձանագրվել ստանձնած պարտավորությունների իրականացման գործում: Քննարկմանը որպես բանախոսներ նաև հրավիրված են ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրի նախապատրաստման և իրականացման գործընթացի ԲԿԳ ԱՀՄ հաշվետվությանը շուտով կարելի է ծանոթանալ, ինչպես նաև պարտավորությունների ու դրանց կատարման վերաբերյալ կարծիքներ ներկայացնել հետևյալ կայքէջում:
Երևանում միջոցառումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 4-ին, ժամը` 14:15-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Գյումրիում միջոցառումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 8-ին, ժամը՝ 14:00-ին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում (ք. Գյումրի, Պուշկինի փ. 96 (25-րդ դպրոցի դիմաց)):
Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամներ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. ապրիլի 1-ը, ժամը 15:00` զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝[email protected] էլ. փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Սկզբնաղբյուրը՝ www.osf.am