Մրցույթ մարզային հեռուստաընկերությունների համար
Սկզբնաղբյուր՝ www.osf.am
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը հայտարարում է մրցույթ մարզային հեռուստաընկերությունների համար, որոնք պատրաստ են կազմակերպել հեռուստաբանավեճեր 2017թ. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Հեռուստաբանավեճերը պետք է կազմակերպվեն տարբեր քաղաքական ուժերի և քաղաքցիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ` ներկայացնելու նրանց նախընտրական ծրագրերն և խոստումները: Հեռուստաբանավեճերը պետք է հանդիսանան հանրային հաշվետվողականության հարթակ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, կուսակցությունների համար` ընտրողներին ներկայացնելու տարբեր բնագավառերում նրանց կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաև նախընտրական ծրագրային դրույթներն ու առկա խնդիրների լուծման իրենց հեռանկարները: Հեռուստաբանավեճերը պետք է հնարավորություն ընձեռեն ընտրողներին ծանոթանալ քաղաքական ուժերի, կուսակցությունների նախընտրական ծրագրերին։
Մրցույթի պայմանները
- Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ՀՀ տարածքում թվային և անալոգային հեռարձակման լիցենզիա ունեցող մարզային հեռուստաընկերությունները:
- Հեռուստահաղորդումները պետք է լինեն անկողմնակալ, չպետք է պարունակեն որևէ կուսակցության, քաղաքական ուժի կամ գործչի նկատմամբ դիրքորոշում, քարոզչություն և պետք է ապահովեն հայացքների բազմակարծություն:
- Հեռուստահաղորդումների անկողմնակալության վերահսկումն իրականացվելու է ԲՀՀ-Հայաստան կազմակերպության կոմից: ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունն իրավունք է վերապահում դադարեցնել դրամաշնորհային աջակցությունը բացահայտված, հետևողական բնույթ կրող կողմնակալություն ցուցաբերելու պարագայում:
- Հեռուստահաղորդումներին որպես բանախոս պետք է հրավիրվեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ:
- Հեռուստահաղորդումները պետք է եթեր հեռարձակվեն նվազագույնը շաբաթը երկու անգամ, փրայմ-թայմ եթերում:
- Հեռուստահաղորդումներն ուղիղ եթերում հեռարձակում առաջարկող ծրագրերին կտրվի առավելություն:
- ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունից ակնկալվող բյուջեն չպետք է գերազանցի 5.000ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:
- Ծրագրի սկիզբը պետք է լինի 2017 թ. հունվարը, տևողությունը՝ 3 ամիս:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. նոյեմբերի 4, ժ. 17:00:
Հայտի ձևը կարող եք ներբեռնել այս հղումով՝ http://www.osf.am/about-company/apply/: Հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն կամ ռուսերեն, էլեկտրոնային տարբերակով` [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գայանե Մամիկոնյանին [email protected] կամ զանգահարել` 010533862, 010536758: