Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 26 հուլիսի, 2017
«Եվրոպան ճամպրուկում» երիտասարդական ծրագրի բացում
Աղբյուր՝ web.facebook.com
Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամը սիրով հրավիում է բոլորիդ «Եվրոպան ճամպրուկում» երիտասարդական ծրագրի բացմանը, որը տեղի կունենա Երևանում, հուլիսի 28-ին՝ ժամը 16:30-ին:
Հանդիպման վայրը՝ ԻԲԻՍ հյուրանոցի «Մասիս» սրահ
Հասցե՝ Հյուսիսային պողոտա 5
Այս տարի միջոցառումը կանցկացվի «Երիտսարդների ներգրավումը որոշումների կայացման գործընթացում. Մարտահրավերներ և հեռանկարներ փոփոխվող աշխարհում» խորագրով:
Ծրագրի նպատակն է աջակցել ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության երկրների երիտասարների միջև երկխոսությանը:
Շուտով մենք կայցելենք նաև Իջևան, Դիլիջան, Վանաձոր և Գյումրի:
Երևանյան հանդիպման օրակարգը կարող եք գտնել ստորև: