Հոգեկան առողջության բնագավառում փոքր խմբային տների ուսումնասիրություն. հետազոտական թիմի համալրման մրցույթ
«Այլընտրանք» կոնսորցիումը (այսուհետ՝ Կոնսորցիում) 2021 թ. նոյեմբերից իրականացնելու է ՀՀ հոգեկան առողջության բնագավառում փոքր խմբային տների ուսումնասիրություն, որի հիմնական նպատակներն են.
- ՀՀ-ում խմբային տների մոդելի ուսումնասիրությունը և նկարագրությունը,
- Փոքր խմբային տների իրավունքահենության ապահովմանն ուղղված առաջարկությունների մշակումը,
- Փոքր խմբային տների և հարակից ծառայությունների համակարգի զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակումը:
Իրականացվելու է որակական հետազոտություն.
- Փաստաթղթերի վերլուծության,
- Սոցիալական դեպքերի ուսումնասիրման,
- Խորին հարցազրույցների իրականացման,
- Առանցքային տեղեկատուների և փորձագետների հետ հարցազրույցների իրականացման,
- Դիտարկման միջոցով:
Հետազոտվելու են բոլոր 4 խմբային տները, որոնք այժմ գործում են ՀՀ-ում:
Հարցազրույցներն իրականացվելու են հետևյալ անձանց հետ.
- Խմբային տների բնակիչներ (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք),
- Խմբային տների անձնակազմ (ղեկավարություն, մասնագետներ),
- Հոգեկան առողջության ոլորտի փորձագետներ,
- Ոլորտային պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ (օրինակ՝ նախարարությունների աշխատակիցներ, պաշտոնատար անձինք),
- Համայնքի բնակիչներ և/կամ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն խմբային տան/բնակիչների հետ,
- Այլ անձինք՝ կախված հետազոտության ընթացիկ արդյունքներից:
Հարցազրուցավարների պարտականություններն են.
- Իրականացնել հարցազրույցներ՝ պահպանելով էթիկական սկզբունքներն ու հարցազրույցներին առաջադրվող որակական պահանջները,
- Կատարել հարցազրույցների սղագրությունը և գրի առնել այլ դիտարկումներ,
- Ըստ անհրաժեշտության մասնակցել հետազոտական թիմի աշխատանքային բոլոր հանդիպումներին ու կարողությունների զարգացման միջոցառումներին,
- Առաջարկություններ ներկայացնել հետազոտական զեկույցի բովանդակության վերաբերյալ:
Հարցազրուցավարներից ակնկալվող մասնագիտական որակներն են.
- Հարցազրույց իրականացնելու կարողություններ,
- Տարբեր խմբերի անձանց հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ,
- Թիմային աշխատանքի և համագործակցության հմտություններ,
- Հետազոտական էթիկայի իմացություն և այն գործնականում կիրառելու կարողություն:
Հետազոտությունն իրականացվում է «Հոգեկան առողջության իրավունքահեն քաղաքականությունը՝ որպես ուղենիշ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով։
Հետազոտության պայմաններն ու թեմաներն առաջարկված են Կոնսորցիումի կողմից և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
- Հետազոտությանը որպես հարցազրուցավար մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրության նամակ:
- Հետաքրքրության նամակում (առավելագույնը՝ մեկ էջ) անհրաժեշտ է նշել.
- Հետազոտական փորձառության և կարողությունների,
- Հոգեկան առողջության ոլորտային փորձառության (եթե այդպիսին առկա է) կամ ոլորտի վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածության մասին:
- Խնդրում ենք հայտ չուղարկել այն դեպքում, երբ չունեք հոգեկան առողջության ոլորտում հետազոտություն իրականացնելու մոտիվացիա և անհրաժեշտ կարողություններ:
- Հայտերը կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից, որը կազմված կլինի Կոնսորցիումի ներկայացուցիչներից: Գնահատման արդյունքում ընտրված թեկնածուների հետ Կոնսորցիումը կնախաձեռնի անհատական կամ խմբային հանդիպում-քննարկումներ:
- Հայտերի հաստատման կամ մերժման պատճառների հիմնավորումներ/մեկնաբանություններ նախատեսված չեն:
- Նախքան հետազոտության մեկնարկը, թեկնածուների համար կիրականացվի պարտադիր բնույթ ունեցող դասընթաց, որի արդյունքները ևս հաշվի կառնվեն հետազոտական թիմի կազմի վերջնական որոշման համար:
- Վարձատրության չափն ու այլ պայմանները կքննարկվեն ընտրված թեկնածուների հետ:
Դիմելու վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 2-ը: