«Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի շնորհանդես-քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա Կոնգրես Հյուրանոցի Combined Room դահլիճում մարտի 16-ին, ժամը՝ 11:00-ին (հասցե՝ ք. Երևան, Իտալիայի 1):
- Միջոցառման առաջին մասում կներկայացվի
«Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցը, պետական բյուջեից ֆինանսական հատկացումների պլանավորման և ծախսերի կազմակերպման գործընթացները, այդ գործընթացներին առնչվող մարդու իրավունքների չափանիշները և թե որքանով է բյուջեի պլանավորման և ծախսերի կազմակերպման գործընթացն արտացոլում ազատազրկված անձանց իրավունքների չափանիշները
- Միջոցառման երկրորդ մասում
հրավիրված իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները կհայտնեն իրենց տեսակետները
- Միջոցառման երրորդ մասում կծավալվի քննարկում
Քննարկմանը հրավիրված են իրավասու պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 505 303, 098 505 303 հեռախոսահամարներով: Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև ս. թ. մարտի 15-ը՝ հեռախոսազանգի միջոցով կամ գրել [email protected] Էլեկտրոնային հասցեին:
Կոնտակտային անձ՝ ԻՊԱՍ ադմինիստրատիվ օգնական Լուսինե Լալայան:
Շնորհանդես-քննարկումը կազմակերպվել է Արևելյան Գործընկերության
Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի
ֆինանսական աջակցությամբ
Օրակարգը՝ կից: