Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 30 մարտի, 2021
ԶԼՄ մրցույթ «2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքները» խորագրով
Աղբյուրը ՝ «Հույսի կամուրջ» ՀԿ
Հարգելի՛ լրագրող գործընկերներ,
Ս.թ. նոյեմբերի 30-ին ավարտվեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ն կողմից հայտարարված «Հավասար հնարավորություններ» խորագրով ԶԼՄ հրապարակումների 18-րդ ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը:
Սակայն մեզ պատուհասած արհավիրքի՝ 44 օր տևած պատերազմի արդյունքում հայտեր գրեթե չեն ներկայացվել: Ուստի մենք որոշում ենք կայացրել կրկին անգամ հետաձգել մրցույթի ամփոփումը, ինչպես նաև ներառել ևս մեկ խորագիր՝ «2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքում հաշմամդամություն ձեռք բերած անձանց իրավունքները հետպատերազմյան իրավիճակում»:
Հրապարակված նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի ապրիլի 20-ը ներառյալ:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր տրամադրելով ԶԼՄ-ով հրապարակված նյութի հղումը:
Հայտը հասանելի է հետևյալ հղմամբ՝ bit.ly/33GBWdb