Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 30 դեկտեմբերի, 2017
Կազմակերպական զարգացման (ԿԶ) գնահատման փորձագետ` Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում
Աղբյուրը՝ այստեղ
Մրցույթ թափուր աշխատատեղի համար
Պաշտոնը՝ Կազմակերպական զարգացման (ԿԶ) գնահատման փորձագետ
Իրականացման վայրը՝ Լոռի, Տավուշ և Շիրակ մարզեր
Աշխատանքի սկիզբը` 20 հունվարի, 2017
Տևողությունը՝ 2 ամիս
Աշխատանքի ամփոփ նկարագիրը
ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների գնահատման փորձագետի հաստիքի համար: ԿԶ փորձագետը իրականացնելու է Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի 60 ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների գնահատում: Սերտորեն համագործակցելու է ծրագրային թիմի հետ, հաշվետու է լինելու ծրագրի ղեկավարին:
Հիմնական պարտականությունները
- Իրականացնել հյուսիսային մարզերի 60 ՔՀԿ-ների կազմակերպական կարողություններիգնահատում
- Պատրաստել հաշվետվություն յուրաքանչյուր կազմակրպության համար, որը կներառիկազմակերպության ինչպես թույլ, այնպես էլ ուժեղ կողմերը
- Մշակել կազմակերպությունների զարգացման պլան համաձայն գնահատմանբացահայտումների
- Առաջարկել կազմակերպությունների զարգացման արդյունավետ ձևաչափեր և հնարավորռեսուրսներ
- Անհրաժեշտության դեպքում պատշաճ ներկայացնել ՀԿ Կենտրոնն ու ծրագիրը
Մասնագիտական եւ աշխատանքային պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 5 տարիների աշխատանքային փորձ հասարակական ոլորտում, ՔՀԿ դաշտի իմացություն
- Նվազագույնը 5 կազմակերպության ԿԶ գնահատման փորձառություն
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, բանավոր եւ գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
- Թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն եւ արդյունավետ աշխատելու կարողություն
- Ժամկետների մեջ աշխատելու ունակություն
- Ձմռանը ճամփորդելու պատրաստակամություն