ԵԱՀԿ սրճարան Բռնությունը ընտանիքում և սոցիալական հարաբերություններում
ԵԱՀԿ սրճարան
Բռնությունը ընտանիքում և սոցիալական հարաբերություններում
Հարգելի՛ երիտասարդներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ սրճարան միջոցառմանը:
Միջոցառման նպատակն է հետաքրքիր քննարկումներ կազմակերպել ԵԱՀԿ-ի հետ կապված տարբեր թեմաների շուրջ: Հանդիպման ընթացքում հրավիրված փորձագետները հանդես են գալիս թեմայի շուրջ հակիրճ հայտարարություններով, իսկ մասնակիցները ստանում են հնարավորություն՝ ուղղելու հնչած հայտարարությունների հետ կապված իրենց հարցերը, արտահայտելու թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները:
Քննարկումը չի տեսագրվում և ձայնագրվում, ինչը ԵԱՀԿ պաշտոնյաներին, փորձագետներին տալիս է լսարանի հետ անկեղծ և ազատ քննարկում վարելու հնարավորություն:
Քննարկման թեմա՝
Բռնությունը ընտանիքում և սոցիալական հարաբերություններում
Հրավիրված բանախոսներ՝
Հեզեր Հուհտանեն
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության (ԶՈւԺՎ) Ժնևի կենտրոնի Գենդերի և անվտանգության բաժնի ծրագրի ղեկավար
Միա Թուոմինեն
Ֆինլանդիայի ազգային ոստիկանության Հետախուզության սուպերինտենդանտ
Դիմելու համար խնդրում ենք [email protected] էլ. հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը.
1. Հակիրճ տեղեկատվություն ձեր մասին (անուն, ազգանուն, տարիք, զբաղվածության տեսակ, կոնտակտային տվյալներ);
2. Միջոցառմանը մասնակցելու ձեր ցանկության դրդապատճառը;
3. Թեմայի շրջանակներում մեկ հարց, որի պատասխանը կցանկանայիք լսել քննարկման ընթացքում:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է , ժամը՝ 12.00:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
(099) 80 - 48 - 59 , (091) 20 41 28
Լիլի Նազարյան
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ