Արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրները Հայաստանում
Աղբյուրը՝ https://www.facebook.com/events/3234732926555684/
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ Ազգային Ժողովի, ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (IDEA), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ համատեղ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է հանրային քննարկում «Արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով։
Միջոցառման նպատակն է քննարկել արտասահմանից քվեարկության և էլեկտրոնային քվեարկության հայաստանյան փորձը, ինչպես նաև ներկայացնել միջազգային պրակտիկայում կիրառվող արտասահմանից քվեարկության տեսակները։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու քննարկմանը՝ մինչև փետրվարի 14-ը նախապես գրանցվելով հետևյալ հղումով https://bit.ly/2UJ3bjM:
Օրակարգը կարող եք գտնել հետևյալ հղումով։