Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 05 մայիսի, 2016
«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքները
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 6-ին, ժամը 14:30-ին Հիլթոն հյուրանոցում կներկայացվեն «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքները:
Բյուջետային ծրագրերի անկախ գնահատման աշխատանքներն իրականացվել են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից՝ Օքսֆամ միջազգային կազմակերպության հետ համատեղ և Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը: Ստորև ներկայացված են հետազոտությունների արդյունքները՝
«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի գնահատում
«Սոցիալական պատկերը և նպաստառու ընտանիքները Հայաստանում» (զեկույց)