Վճարովի պրակտիկայի հնարավորություն մարզաբնակ երիտասարդների և կանանց համար
Կովիդի համավարակն ունի երկարաժամկետ բացասական սոցիալ-տնտեսական հետևանքներ ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մասշտաբով, և այս տեսանկյունից հատկապես խոցելի են դառնում զբաղվածության և կրթության հարցերը երիտասարդների և կանանց շրջանում: Երիտասարդները, հատկապես գյուղական բնակավայրերում, մեծապես տուժել են զբաղվածության և կրթության հնարավորությունների բացակայությունից, ինչը եկամտի կարճաժամկետ և երկարաժամկետ կորուստների է հանգեցրել:
Այս հինգամսյա ծրագրի մասնակիցները կստանան կիրառական մասնագիտական գիտելիքներ և կընդլայնեն զբաղվածության հնարավորությունները `ապահովելով համապատասխան հմտությունների ձևավորում և հնարավորություն ընձեռելով շփվել ոլորտում գործող մասնագետների հետ, ստանալ համապատասխան խորհրդատվություն և մասնագիտական ուղղորդում: Ծրագրին կարող են դիմել Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի բնակիչները: Ծրագրի այս փուլում հրավիրում ենք գրանցվել այս մասնակիցներին, ովքեր ուզում են մուտք գործել թվային մարկետինգի աշխատաշուկա՝ սոցիալական մեդիա մենեջմենթի ուղղությամբ։
Կոլբայի պրակտիկան անցնելու է երկու փուլով.
- Հմտությունների զարգացման ինտենսիվ դասընթացներ 1,5 – 2 ամիս տևողությամբ: Իրականացվելու է հրավիրված դասընթացավարների կողմից, ովքեր կանցկացնեն դասընթացներ գործնական առաջադրանքներով ՝ կիրառելով ուսուցման և մասնակցության հիբրիդային ձևաչափ ՝ հեռակա/ առցանց և ֆիզիկական ներկայությամբ/օֆլայն:
- Դասընթացի արդյունքների հիման վրա ընտրված լավագույն ուսանողներին կառաջարկվի մինչև երեք ամիս տևողությամբ վճարովի պրակտիկայի հնարավորություն` համատեղելով աշխատանքի հիբրիդային ձևաչափը` հեռակա/առցանց և ֆիզիկական ներկայությամբ/օֆլայն:
Այս հնարովորությունը ձեզ համար է, եթե դուք՝
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանող եք
- Նորավարտ եք և փնտրում եք աշխատանք,
- Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի կամ Տավուշի մարզի բնակիչ եք,
- Ունեք ցանկություն սովորել սոցիալական մեդիա հարթակների հետ աշխատել,
- Պատրաստ եք ձեռք բերել նոր գործնական հմտություններ, գիտելիքներ և պատրաստ եք ապահովել ձեր ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը 2021 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում կայանալիք ծրագրին:
Մասնակցության պայմանները և ձևաչափը
Ծրագիրն իրականացվելու է 2021 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում, ներառելով թվային հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացում, որին կհաջորդի պրակտիկայի հնարավորություն լավագույն ուսանողների համար: Ծրագիրը կներառի մասնակցության հիբրիդային ձևաչափը` հեռակա/առցանց և ֆիզիկական ներկայությամբ/օֆլայն:
Կոլբա լաբը կկազմակերպի հանդիպում ՝ պատասխանելու այս հնարավորության վերաբերյալ ձեր բոլոր հարցերին: Մինչ այդ կարող եք ուսումնասիրել հայտարարություն ու եթե չունեք հարցեր լրացնելով գրանցման կարճ ձևաթուղթը մինչև հուլիսի 12-ը:
Պրակտիկայի այս նախաձեռնությունը կազմակերպվում է «Հայաստանում կանանց կարողությունների աքսելերացիա՝ տնտեսական կայունության և հետ-կովիդյան վերականգնման համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Բազմագործընկերային նպատակային հիմնադրամի կողմից։